Սեպտեմբերի 4-ն՝ ԱԻՆ աշխատակցի օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Սեպտեմբերի 4-ն՝ ԱԻՆ աշխատակցի օր

10:12 04.09.2020

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 1997 թ. սեպտեմբերի 4-ին ստեղծվել է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը: Այդպիսով՝ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օր:

Փրկարար լինելը ամենաբարձր կոչումն է, իսկ մարդկանց օգնելն առաջնային է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցների համար։ Այս մասին հայտնել է նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի պետ, փոխգնդապետ Արևիկ Երիցյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում։

ՓԾ հոգեբանական աջակցության բաժինն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները ոչ միայն փրկարար ծառայողների և քաղաքացիների հոգեկան վիճակը կայունացնելու, լարվածությունը թուլացնելու կամ ուղղակի հանգստանալու համար, այլ նաև տեղեկություն ստանալու նրանց հոգեֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ։ Օրինակ՝ մերսող բազկաթոռները, որոնք նախատեսված են մկանային համակարգի թուլացման, լարվածության համար, պոլիգրաֆը՝ նախատեսված հետազոտվող անձի հոգեֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ տեղեկատվության մշակման համար, աուդիովիզուալ համակարգը՝ նախատեսված անձի հոգեհուզական վիճակի վրա ազդեցության և դրա վերականգնման համար և այլն։

2020 թվականը ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի համար փորձության տարի էր կապված կորոնավիրուսային համաճարակի հետ։ Նույնիսկ ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցները հեռավար կարգով հոգեբանական աջակցություն էին ցուցաբերում մեկուսացված քաղաքացիներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

11:11 09.07.2025

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

10:30 09.07.2025

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

10:11 09.07.2025

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...

BACK_TO_TOP