15:53 04.09.2020
Միասնական քննություններ
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի 1-ին տասնօրյակում ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացիներ (ազգությամբ հայ) ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, և համաձայն պարետի թույլտվության` ապահովվել է նրանց մուտքը ՀՀ տարածք՝ 2020 թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկած ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:
Սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելություն
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, ինչպես նաև ՀՀ նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամանակացույցը՝ ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով այս պահի դրությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են դիմել օտարերկրյա պետություններում գտնվող ավելի քան 300 սփյուռքահայեր, որոնցից շուրջ 250-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Դիմորդների մի մասը մասնակցում է նաև սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի՝ սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններով, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության մրցույթներին: Այս պահի դրությամբ ընդունելության գործընթացը շարունակվում է:
Օգոստոսի 10-ից ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու վերոնշյալ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք: Համաձայն պարետի թույլտվության՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ վերոնշյալ դիմորդներին (Վրաստանի քաղաքացիներին) թույլատրվել է մուտք գործել ՀՀ տարածք:
Սփյուռքահայ ուսանողների ՀՀ տարածք մուտքի թույլտվություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՀՀ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ տրամադրելու իրենց հաստատություններում սովորող և ՀՀ տարածք մուտք գործելու խնդիր ունեցող Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով: Համաձայն պարետի թույլտվության՝ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:
Պարետի թույլտվությամբ ապահովվել է նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող Վրաստանի 5 քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ԱԳ նախարարության հետ և համաձայն պարետի թույլտվության, շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ ապահովելու ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող կամ դիմորդ հանդիսացող Վրաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...
13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...