ԱԻՆ աշխատակցի օրվա առիթով պարգևատրվել են Շիրակի մարզի փրկարարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ԱԻՆ աշխատակցի օրվա առիթով պարգևատրվել են Շիրակի մարզի փրկարարները

20:09 04.09.2020

Փրկարարի  օրվա առիթով այսօր տոնական միջոցառում է անցկացվել նաև Շիրակի մարզային փրկարարական վարչությունում: Նրանց շնորհավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Ձևավորման 23 տարիների ընթացքում փրկարարական ծառայությունը նաև Շիրակի մարզում է ընդլայնվել։Այսօր  Գյումրիում, ինչպես նաև Ախուրյանի, Անիի, Աշոցքի, Ամասիայի ու Արթիկի տարածաշրջաններում գործում են հրշեջ – փրկարարական ջոկատներ, մարզն ունի ճգնաժամային կառավարման կենտրոն։ Գյումրիում ևս մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ ունենալու ծրագրեր կան :

Փրկարար ծառայության ձևավորման պատմությունը Գյումրիում սկսվում է կենտրոնում գտնվող այս շենքով: Գյումրիի առաջին հրշեջ մասի շենքն է, որը կառուցվել է 1931 թվականին: 3 տարի առաջ հրշեջ-փրկարարական ջոկատն այստեղից տեղափոխվել է, բայց կառույցի դիրքն ու յուրօրինակ աշտարակը  հիշեցնում են, որ 89 տարի առաջ այն եղել է քաղաքի ամենաբարձր կետը, որտեղից տեսանելի է եղել ամեն ինչ:

Սկզբում խորհրդային հրշեջ մասում, հետո հրշեջ-փրկարարական ջոկատում, այժմ էլ փրկարարական վարչության պետ…Սա Ալեքսան Գյոզալյանի աշխատանքային 40 տարիների ուղին է: Շիրակի մարզի փրկարարական վարչության պետը համակարգի երկարակյաց ծառայողներից է: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրվողներից մեկն էլ նա էր:

Պատվոգրեր ու հուշանվերներ հանձնվեցին փրկարարական վարչության այն աշխատակիցներին, ովքեր ծառայության ընթացքում աչքի են ընկել: Փրկարարն ոչ թե աշխատանք է, այլ կոչում ու արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու ունակություն: Ապացույցը փրկարարների աշխատանքն էր հուլիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ: Սառույցի հաստ շերտի ու ջրի մեջ մնացած մարդկանց ու մեքենաներին սկզբում փրկարարները օգնության հասան առանց հատուկ արտահագուստի ու գործիքների:

 

«Խնդիրը, որը դրված է ձեր առջև ,ամենաբարդն խնդիրներից է: Դուք ունեք բազմաթիվ ճակատներ ,և եթե բանակը տեսնում է հատուկ խնդիր, ձեր խնդրակազմերը շատ տարբեր են և շատ անկանխատեսելի: Այս է առանձնահատկությունը,որով հայ փրկարարը ծառայություն է իրականացնում և իրականացնում է պատվով»,- իր շնորհավորական խոսքում նշեց  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ձևավորման 23 տարիների ընթացքում Շիրակի մարզում փրկարարական ծառայությունը համալրվել է մասնագիտական կադրերով ու տեխնիկայով:Անցած տարի 15 նոր հրշեջ մեքենաներով է համալրվել ծառայությունը, ևս մեկը կստանան շուտով: Շուտով Գյումրին նաև երկրորդ հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա: Նախատեսված է նոր շենքի շինարարությունը սկսել այս ամիս ու ավարտել հաջորդ տարվա գարնանը:

 

 

«Այսօր ունենք ճգնաժամային կառավարման կենտրոն, որը համալրված է բոլոր հնարավոր միջոցներով: Մեր ճգնաժամային կառավարման կենտրոնից դիտարկում ենք նաև Առափիի սողանքային գիծը: Հակակարկտային կայանները սպասարկող աշխատակիցները նույնպես կենտրոնում են նստում: Մեր ՃԿԿ-ի հնարավորություններն այնքան մեծ են, որ կարողանում ենք հետևել ամպերի շարժին »,-shantnews-ին ասաց  Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը օրական մինչև 300 զանգ է ստանում: Դրանց թվի ավելացման պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր նաև: Աշխատակիցները հեռավար կարգով անգամ  հոգեբանական աջակցություն են ցուցաբերել մեկուսացված քաղաքացիներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

13:35 09.07.2025

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

BACK_TO_TOP