Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել

12:38 05.09.2020

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:
Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։
Պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը:
Նրանցից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։
Կապված վերջին օրերին հանրապետությունում արձանագրված ալկոհոլային թունավորման դեպքերի հետ, որի պատճառ է հանդիսացել ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչքի օգտագործումը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

15:23 09.07.2025

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

15:15 09.07.2025

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

Իրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

15:07 09.07.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...

SHANTNEWS

15:00 09.07.2025

SHANTNEWS

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է.  Ժաննա Անդրեասյան

14:57 09.07.2025

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

14:48 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

BACK_TO_TOP