Ոստիկանության ծառայողները ամիսներ առաջ կատարված կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Ոստիկանության ծառայողները ամիսներ առաջ կատարված կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտել

20:57 07.09.2020

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների հետևանքով պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես, այս տարվա մարտին հիշյալ ՀՈԱԿ-ի կարիքների՝ Երևանում գարնանային էտի աշխատանքների կազմակերպման համար մեքենա-մեխանիզմների վարձակալություն ծառայության գնման մրցույթի արդյունքում մարտի 18-ին ՀՈԱԿ-ի և սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության միջև կնքված 9 միլիոն 500 հազար դրամի պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության կողմից փաստացի մատուցված լինելով բեռնատարների մասով՝ 703 ժամի, իսկ ավտոաշտարակների մասով՝ 552 ժամի ծառայություն, ընկերության տնօրենը, առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, դուրս էր գրել բեռնատարների մասով 976 ժամի, իսկ ավտոաշտարակների մասով` 909 ժամի, ընդհանուր 631 ժամով ավելի գումարների հաշիվ-ապրանքագրեր, իսկ ՀՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց հերթին ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, պատշաճ կերպով չեն ուսումնասիրել ծառայությունների մատուցման վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրություն-հաշվետվությունները, որի արդյունքում ՍՊ ընկերության կողմից խարդախությամբ հափշտակվել է ընկերությանն ավել փոխանցած, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն 155 հազար դրամը:

Բացի այդ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպության կողմից արդեն իսկ 200 դրամով 50 հազար հատ ճապկի թուփ ձեռք բերելու պայմաններում, այս տարվա ապրիլին հրաման է արձակել առանց գնային առաջարկի ևս 50 հազար հատ ճապկի թուփ ձեռք բերել: Այնուհետև նշված մրցույթում հաղթող է ճանաչվել մեկ թփի համար 400 դրամ առաջարկած սահմանափակ պատասխանատվությամբ մեկ այլ ընկերություն, ինչից հետո ՀՈԱԿ-ի տնօրենը, անտեսելով նույն ապրանքը կրկնակի թանկ գնելու վերաբերյալ մրցույթի հանձնաժողովի նախագահի առարկությունները, բանավոր ցուցում է տվել կնքել տվյալ գնման պայմանագիրը, ինչի արդյունքում 20 հազար հատ ճապկի թփերը մատակարարվել են կրկնակի թանկ. հատը` 400 դրամով, իսկ մնացած 30 հազար հատը, հետագա բանակցությունների արդյունքում՝ 200 դրամով: Միևնույն ժամանակ, ՀՈԱԿ-ի կողմից հայտարարված տարբեր գնման մրցույթների շրջանակներում կազմակերպության տնօրենը նույն դրդապատճառներով և եղանակով բանավոր կարգադրություններ է տվել հանձնաժողովի անդամներին գնման հայտերում՝ համայնքի կանաչապատման համար նախապես կազմված բույսերի ցուցակում չընդգրկված շուրջ 10 տեսակի այլ տնկիներ ներառնելու վերաբերյալ, ինչի արդյունքում ձեռք է բերվել ընդհանուր 11 միլիոն 915 հազար դրամ արժողության տարբեր տեսակի թանկարժեք տնկիներ, սակայն համայնքի կարիքների համար օգտագործվել է միայն դրանց մի մասը, իսկ մնացած՝ 3 միլիոն 640 հազար դրամ արժեքով տնկիներն այդպես էլ չեն օգտագործվել:

Ապօրինությունների հետևանքով կազմակերպությանըպատճառվել է շուրջ 7 միլիոն 640 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերի վնաս:
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP