Որո՞նք են «Սևան» ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատի պարտականությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

Որո՞նք են «Սևան» ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատի պարտականությունները

17:13 08.09.2020

Շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացվող կադրային խորքային բարեփոխումների ու նոր քաղաքականության ներդրման արդյունքում կազմավորված ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատն իր ողջ հզորությամբ արդեն գործում է մոտ 10 օր։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նշվում է, որ 24 հոգուց բաղկացած հատուկ ջոկատի աշխատանքային պարտականություններն են՝ «Սևան» ազգային պարկի ողջ տարածքում շուրջօրյա ջրային և ցամաքային պահպանության իրականացումը, իրավախախտումների նախականխումը, ապօրինի ձկնորսության դեմ պայքարը, շուրջ 147․000 հեկտար ընդհանուր տարածքի՝ այդ թվում նաև Սևանա լճի ողջ հայելու հսկողությունն ու մշտադիտարկումը:

Պահնորդական հատուկ ջոկատը ձևավորվել է մեծամասամբ իրավապահ համակարգում և ուժային կառույցներում ծառայություն անցած քաղաքացիներով, որոնք ունեն բազմամյա մասնագիտական փորձ, ծանոթ են հատուկ ստորաբաժանումների աշխատանքի բնույթին և կառուցվածքին, ունակ են ժամանակին և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ՝ իրենց լիազորությունների շրջանակում։

Ջոկատը հերթապահությունն իրականացնում է 24-ժամյա ռեժիմով՝ երեք հերթափոխով։ Բացի ահազանգերին օպերատիվ արձագանքումը՝ խումբը պարբերական այցերով լինում է «Սևան» ազգային պարկի տարբեր տեղամասերում և հատվածներում։ ՇՄՆ «Սևան» ազգային պարկի կողմից հատուկ ջոկատի կարիքների համար տրամադրվել են տրասնպորտային միջոցներ՝ դեպքերին արագ արձագանքելու և բնապահպանական իրավախախտումներին արդյունավետ հակազդելու համար։
Տեսանելի ապագայում պահնորդական ջոկատին կտրամադրվեն նաև արագընթաց լողամիջոցներ՝ Սևանա լճի ողջ հայելու վրա ամենժամյա հերթապահություն իրականացնելու համար։

Կարճաժամկետ հեռանկարում նախատեսվում է խումբը զինել կարողությունների ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ նորագույն տեխնիկայով ևս, ինչպես օրինակ՝ ամբողջ տարածքի օդային մշտադիտարկման համար անհրաժեշտ սարքավորումներով, գիշերային տեսանելիության միջոցներով։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պահնորդական հատուկ ջոկատն իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ կանխարգելել է մի շարք դեպքեր։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP