Աշխարհահռչակ քանդակագործ Էմիլ Գազազը ցանկանում է վերադառնալ ու ապրել Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Աշխարհահռչակ քանդակագործ Էմիլ Գազազը ցանկանում է վերադառնալ ու ապրել Գյումրիում

22:55 08.09.2020

Այսօրվա ավագանու նիստի օրակարգի հարցերից մի քանիսը վերաբերում էին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույքի հատկացումներին։

Աշխարհահռչակ քանդակագործ, գյումրեցի Էմիլ Գազազի աշխատանքների ցուցադրության համար թանգարան է հիմնվելու, այդ նպատակին կծառայի «Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային շինություններից մեկը։

«Աշխարհահռչակ քանդակագործ Էմիլ Գազազի ներկայացուցչական կազմակերպությունը Գյումրիում, որն այս պահին 50-ից ավելի   ստեղծագործություններ ունի, ցուցադրելու վայր չունի, դիմել է  քաղաքապետարանին, որպեսզի համապատասխան տարածք տրամադրենք, որ Գազազի աշխատանքները ցուցադրվեն: Մեր կողմից առաջարկվում է տրամադրել Ջիվանի փողոցի թիվ 50հասցեի պատմամշակութային արժեք ունեցող շինությունը, որը նախկինում եղել է Բաղդասար Ղարիբջանյանի տուն-թանգարանը, հետո օգտագործվում էր «Կումայրի» արգելոց-թանգարանի կողմից: Այնտեղ որոշակի կոսմետիկ աշխատանքներ կատարելուց հետո կցուցադրվեն Գազազի  ստեղծագործությունները, որը շատ կարևոր է մեր քաղաքի մշակութային զարգացման համար»,- նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ոչ միայն Գազազի ստեղծագործությունների ցուցադրության վայր է լինելու, այլև ԱՄՆ-ից Գյումրի վերադառնալու ցանկություն է հայտնել քանդակագործը, որտեղ շարունակելու է ապրել ու ստեղծագործել։ Այս մասին հայտնեց Էմիլ Գազազի ներկայացուցիչը։

«Ասեմ՝ սա իր ցանկությունն է՝ վերադառնալ Գյումրի, Գյումրիում հիմնել իր արվեստանոց-ձուլարանը: Ինքը ուզում է տեղափոխվի Գյումրի և ստեղծագործի այստեղ: Էս պահին  վերանորոգման համար գումար կա, համապատասխան պայմանագիրը կնքելուց հետո աշխատանքները կսկսենք»,- առաջիկա ծրագրերի մասին է խոսել Էմիլ Գազազի ներկայացուցիչ Գայանե Կարապետյանը:


Իսկ Գյումրիի քաղաքապետն էլ նշել է,որ առնվազն մինչև դեկտեմբերի 8-ը թանգարան-արվեստանոցը պետք է իր դռները բացի հյուրերի առջև:

«Դեկտեմբերի 7-ին մենք կարևոր միջոցառումներ ունենք նախատեսված, դրա հաջորդ օրը հուսով եմ, որ Գազազի թանգարանը կբացենք: Էնտեղ  առանձնապես բան էլ չկա անելու: Ես էնտեղ պատը վերանորոգեցի, նույնիսկ քար առա ուրիշ տեղից, տվեցի, որ ճարտարապետությանը համապատասխան լինի: Նույն լուսամուտներով, նույն դռներով կանեք, հինը կպահպանեք, դրանք հին պատմական արժեքներ են»,- նշել է քաղաքապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

15:29 11.08.2025

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

15:19 11.08.2025

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը  «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

15:11 11.08.2025

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...

SHANTNEWS

15:00 11.08.2025

SHANTNEWS

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

14:57 11.08.2025

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

14:48 11.08.2025

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...

BACK_TO_TOP