20:46 08.09.2020
Պատմական արժեք ներկայացնող ևս մեկ շենք էլ կվերածվի թանգարանի, որտեղ կներկայացվեն ևս մեկ գյումրեցի քանդակագործի՝ Ֆրիդ Սողոյանի գործերը։ Թանգարան կդառնա քաղաքային գրադարանի նախկին շենքը։
«Մեր քաղաքը շատ է համաշխարհային արվեստագետներ տվել, մեկն էլ Ֆրիդ Սողոյանն էր: Մենք ծրագիր ունենք, որ նրա ստեղծագործությունները տեղափոխենք Գյումրի: Ժառանգների հետ արդեն նախնական պայմանավորվածություն կա, և այդ նպատակով մենք առաջարկում ենք հատկացնել Համբարձումյան փողոցի 35 հասցեի շենքը, նախկին գրադարանի շենքը, որը տեղափոխումից հետո մնացել էր դատարկ»,- ավագանու նիստին զեկուցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մեկ մասնաշենքն էլ վերադարձվեց «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը։ Մինչ այս, մեկ անգամ շենքը հատկացվել էր նույն ընկերության սեփականատեր Վարդան Սրմաքեշին, բայց մեկ տարի անց կրկին ավագանու որոշմամբ հետո հետ վերցվել ու կառուցապատման նպատակով տրամադրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այսօրվա նիստում նախկին որոշումը չեղյալ համարվեց և ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքը կրկին տրամադրվեց «Ֆրանկ Մյուլերին»:
«Ծրագիր է ներկայացվել, որ էնտեղ ստեղծվի իր բոլոր հարմարություններով ու ենթակառուցվածքներով բազմապրոֆիլ արհեստագործական համալիր, նաև ցանկություն կա հարակից տարածքում հետագայում բնակելի շինություն կառուցել»,- ներկայացրեց ծրագրի մանրամասները Հենրիկ Գասպարյանը:
Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հստակ ժամկետներ նշված են ծրագրում կառուցապատման համար, թե հնարավոր է նախկին սցենարի կրկնություն, երբ տրամադրվելուց հետո նույն ընկերությունն այդ տարածքում ոչ մի աշխատանք այդպես էլ չկատարեց:
«Ժամանակային ինչ սահմաններ ունենք, թե մարդը կվերցնի տարածքն ու, ասենք, 49-րդ տարում նոր կկառուցապատի: Հիմա ինչ է ասում, մենք էդտեղ երբ կունենանք ինչ-որ աշխատանք, ինչ էր փուլի ավարտը»- հարց ուղղեց զեկուցողին Լևոն Բարսեղյանը:
«Հիմա սպասում են էս որոշմանը, երբ լինի, կտեղեկացնենք իրենց, իրենք նաև երկրորդ մասնաշենքն են ուզում վերցնեն, դա մեր համայնքի ենթակայության կառույց չէ, այլ պետությանն է, հենց երկրորդ շենքն էլ իրենց տրամադրեցին, արդեն նախագիծը կսկսեն»,- զեկուցողի փոխարեն պարզաբանեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Անշարժ գույքի անհատույց հատկացումներից բացի, նիստում քննարկվեցին նաև աճուրդային կարգով հողհատկացումների նոր կարգն ու դրույքաչափերը։
15:29 11.08.2025
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...
15:19 11.08.2025
ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղելՕգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...