13:05 11.09.2020
Կորեական դորամաները շարունակում են գրավել հայկական եթերն ու իրենց շուրջ համախմբել ընտանիքի բոլոր անդամներին։ «Արևի հետնորդները», «Սերը լուսնի լույսի տակ», «Հվարան» դորամաների ցուցադրությունը հաջողելուց հետո «Շանթ» հեռուստաընկերությունը նորություն ունի և այս անգամ բացառապես Shant Digital TV հավելվածի օգտատերերի համար․ սեպտեմբերի 15-ից վերջիններս հնարավորություն կունենան հայերեն թարգմանությամբ հետևել կորեական ամենավարկանիշային դորամաներից «Ազդանշանին»։
Դորամաներին հատուկ ոչ երկար սյուժեով և դինամիկ ընթացքով «Ազդանշանը» հետախույզների, ոստիկանների ու սպանությունների բացահայտման մասին պատմող ֆանտաստիկ պատմություն է՝ հիմքում ունենալով նաև իրական կյանքից վերցված քրեական դեպքեր, Կորեայում տեղի ունեցած սերիական սպանություններ։
Դորաման Կորեայում հեռարձակվել ու ցնցող հաջողություն է գրանցել դեռ 2016 թվականին․ սերիալի գլխավոր դերերում կորեացի սիրված դերասաններ Լի ջե Հունն է, Քիմ հե Սունն ու Չո ջին Վունգը։ Դորաման տեղի լսարանի մոտ ռեկորդներ է սահմանել՝ կաբելային հեռուստատեսության պատմության մեջ գրանցելով ամենաբարձր դիտողականությունը՝ լսարանի գագաթնակետային թվով 12,54%:
Թե ինչպես հետախույզները կկարողանան լուծել հանցագործությունների խճճված թնջուկը, ինչ ընթացք կունենան դորամայի լարված դրվագները կոերական սերիալների սիրահարները կդիտեն սեպտեմբերի 15-ից։
Իսկ մինչ այդ, դորամայի ցուցադրությանը զուգահեռ մեկ այլ հաճելի նորություն՝ այս անգամ մրցույթի տեսքով՝ բաժանորդագրման նվեր փաթեթ՝ Shant Digital TV-ի կողմից։ Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
11:58 28.07.2025
Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համարՎերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով […] ...
11:52 28.07.2025
«Աէրոֆլոտ»-ը տեխնիկական խափանման պատճառով չեղարկել է 42 չվերթ«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է 42 չվերթ, այդ թվում՝ դեպի Կազան, Եկատերինբուրգ, Աստրախան, Գրոզնի, Երևան և այլ քաղաքներ։ Պատճառը տեղեկատվական համակարգերի հետ կապված խնդիրներն էին։ Չեղարկված չվերթների ուղևորներին խորհուրդ է տրվել իրենց ուղեբեռը վերցնել Շերեմետևո օդանավակայանի տոմսերի ընդունման գոտում: Ընկերությունը նաև խնդրել է ուղևորներին լքել օդանավակայանի շենքը՝ կուտակումներից խուսափելու համար: ...
11:42 28.07.2025
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջՄիացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...
11:26 28.07.2025
Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆԱվստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...