Գյումրիի թիվ 29 դպրոցի 8 աշխատակիցները կրկնակի թեստավորում կանցնեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Գյումրիի թիվ 29 դպրոցի 8 աշխատակիցները կրկնակի թեստավորում կանցնեն

17:15 12.09.2020

Գյումրիի թիվ 29 դպրոցի 8 աշխատակիցները,որոնց  թեստավորման պատասխանները դրական են եղել, կրկնակի թեստավորում  կանցնեն: Այս մասին shantnews-ին ասաց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Հիշեցնենք, Գյումրիի թիվ 29 դպրոցում ,ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում, 8 աշխատակցի մոտ վիրուս էր հայտնաբերվել, իսկ ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում  են  անցել մեկ այլ բուժհաստատությունում, ստացվել է  թեստի բացասական պատասխան: Այժմ պարզ չէ՝ թեստավորման որ պատասխանն է ավելի արժանահավատ: Համենայնդեպս մանկավարժներին մեկուսացման ցուցում է տրվել: Թիվ 29 դպրոցում թեստավորվել է 65 աշխատակից: Որոշում է կայացվել 8 աշխատակիցներին նորից թեստավորել:

«Կրկնակի թեստավորում են անցնելու 8 աշխատակիցները, որի արդյունքում պարզ կլինի, թե ինչպիսիս իրավիճակում ենք գտնվում և ընդհանուր թվային պատկերն ինչպիսին է Շիրակի մարզում: 8 աշխատակիցներից միայն 2-ն են մանկավարժներ, մյուսները վարչական և տնտեսական մասի աշխատակիցներ են: Մինչ այժմ մարզի դպրոցների 800 աշխատակից է թեստավորվել: Ի ուրախություն մեզ նշեմ, որ 800-ից ընդամենը 12-ի  թեստավորման պատասխանն  է եղել դրական: Սա մեր սպասվածից շատ ավելի քիչ է»,- ասաց Շիրակի մարզպետարանի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Շիրակի մարզում թեստավորվելու է 160 դպրոցի մոտ 6000 աշխատակից: Նմուշառման գործընթացը դեռ գյուղական բնակավայրերի դպրոցներ չի հասել: Ըստ  վարչության պետի, հայտնաբերված դեպքերը որևէ դպրոցում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգելու պատճառ չեն դարձել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP