Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 2 մեքենաներ և մոտոցիկլետը․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+18.09 oC

Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 2 մեքենաներ և մոտոցիկլետը․ կա տուժած

09:08 17.09.2020

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «KIA» (վարորդ՝ Զարինե Գ․, ծնված 1997 թ․), «Ford Fusion» (վարորդ՝ Հենրիկ Ս․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները և մոտոցիկլետը (վարորդ՝ Դավիթ Խ․, ծնված 1996 թ․)․ «KIA» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով

09:29 22.05.2025

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով

2025թ. առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրլն 971 մլրդ 230.4 մլն ՀՀ դրամի համեմատ, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով։ 2025թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել […] ...

Առնվազն 14 մարդ է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի նոր հարվածների հետևանքով․ Al Jazeera

09:20 22.05.2025

Առնվազն 14 մարդ է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի նոր հարվածների հետևանքով․ Al Jazeera

Առնվազն 14 մարդ է զոհվել հինգշաբթի Գազայի հատվածին Իսրայելի նոր հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հարձակումներից մեկը եղել է Դեյր էլ Բալահի պահեստին, որտեղ տեղահանվածներ են եղել, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային շրջաններին, նշում է հեռուստաալիքը։ Իսրայելի վարչապետի […] ...

Ալ-Շարաա. Սիրիան ԵՄ-ի աջակցության կարիքն ունի Իսրայելի միջամտությանը վերջ տալու համար

09:10 22.05.2025

Ալ-Շարաա. Սիրիան ԵՄ-ի աջակցության կարիքն ունի Իսրայելի միջամտությանը վերջ տալու համար

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ԵՄ անդամների որոշումը՝ վերացնել նախկինում Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, հաղորդում է SANA գործակալությունը։ Ալ-Շարաան երախտագիտություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անդամ երկրներին պատժամիջոցների չեղարկման որոշման համար՝ այն անվանելով «պատմական քայլ, որը կօգնի երկիրը շարժել […] ...

Հարավային Աֆրիկան ​​ԱՄՆ-ին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիր

09:00 22.05.2025

Հարավային Աֆրիկան ​​ԱՄՆ-ին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիր

Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորությամբ, ԱՄՆ վարչակազմին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պատվիրակության անդամ, Հարավաֆրիկյան Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ մրցակցության Պարկեր Տաուն։ «Համաձայնագիրը կենտրոնացած է առևտրի և ներդրումների վրա։ Ամերիկյան կողմի հետ քննարկել ենք նաև մաքսատուրքերը և մաքսատուրքերը։ Հարավային Աֆրիկայից ներկրվող ամերիկյան ապրանքների մինչև […] ...

Ռաֆինյան՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ․ The Athletic

08:48 22.05.2025

Ռաֆինյան՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ․ The Athletic

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հեղինակավոր The Athletic պարբերականի կողմից ճանաչվել է եվրոպական ֆուտբոլի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Ռաֆինյայի խաղընկեր Լամին Յամալն էլ ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Պարբերականը կազմել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)։ Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ) Կիսապաշտպաններ՝ Վիտինյա (ՊՍԺ), […] ...

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներին

08:40 22.05.2025

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներին

Մայիսի 19-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը` ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի շրջանակներում, կազմակերպել է հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքար հանուն կենսաբազմազանության պաշտպանության․ ազգային ռազմավարությունների և նախաձեռնությունների դերը» խորագրով։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ «Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ […] ...

BACK_TO_TOP