19:40 18.09.2020
Փողոցաշինությունից հետո գյուղական բնակավայրերում առաջնահերթ լուծման խնդիր է համարվում մանկապարտեզներ ունենալը։ Սա ոչ միայն նախադպրոցական տարիքի երեխաների կրթության, նաև գյուղից դեպի քաղաք բնակչության արտահոսքը կանխելու լուրջ հիմնահարց է դիտարկվում։
Այս տարի Շիրակի մարզից կառավարություն է ներկայացվել մանկապարտեզների շենքերի վերանորոգման կամ նորերի կառուցման սուբվենցիոն 10 ծրագիր՝ 400 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Փոքր բյուջե ունեցող գյուղերի համար սա արդյունավետ տարբերակ է, երբ պետությունը ծրագրի ֆինանսավորման մեծ մասնաբաժին է ներդնում։
Բլրի վրա բերդ հիշեցնող շինությունը Լեռնուտ գյուղում կառուցել են լենինգրադցի շինարարները՝ 1991 թվականին: Սլավոնական ոճով կառուցված շենքը նախկինում եղել է սովխոզի հաշվեկշռում, այստեղ են տեղակայված եղել գյուղի բուժկետն ու ակումբը: Կարճ ժամանակ հետո այն վերածվում է լքված շինության, դատարկ շենքը հարթ տանիքի պատճառով քայքայվում է։
Մոտ 1000 քմ մակերեսով երկհարկանի կառույցը 25 տարի անց վերանորոգվում է, դառնալու է այլ նշանակության տարածք։ Սուբվենցիոն ծրագիրն է օգնության հասել, հիմնանորոգման ընդհանուր արժեքը գնահատվել է 39 միլիոն դրամ, որի մեծ մասը՝ 60 տոկոսը, պետբյուջեից է ֆինանսավորվում։
Շենքի մի մասը գյուղի երեխաների համար կդառնա մանկապարտեզ։ Լեռնուտցիները հույս ունեն, որ ներկա պահին ունեցած նախադպրոցական տարիքի 12 երեխաների թիվը կրկնապատկվելու, նույնիսկ եռապատկվելու է։ Չամուսնացած երիտասարդներ ունեն, որոնք պատրաստ են ընտանիք կազմել ու մնալ գյուղում։ Դրա համար մանկապարտեզ են կառուցում 60 երեխայի հաշվարկով։
«Մանկապարտեզի անհրաժեշտությունը շատ կա, գյուղում այդ տարիքի մոտ 12 երեխա կա, բայց ունենք շատ երիտասարդներ, ովքեր դեռ ամուսնացած չեն։ Եթե ամուսնանան, իրենք էլ երեխաներ կունենան, թիվն ավելի կշատանա ու ժողովուրդը քաղաք չի գնա»,- նշում են լեռնուտցիները։
Մանկապարտեզի կողքին նաև Լեռնուտի դպրոցն է լինելու՝ նույն շենքի մի հատվածը նախատեսված է տրամադրել դպրոցին։ 90-ականներից գյուղի միջնակարգ դպրոցը գործում է տնակներում։ Քարաշեն կառույց տեղափոխումը պլանավորում են ոչ այս տարի՝ 2021 թվականին։
«Դպրոցը փայտից է, արդեն վտանգավոր է, եղավ 30 տարի, որ այնտեղ դաս են անում, 90 թվին է կառուցվել, գազհիմնարկի շինարարները սարքեցին, հիմա էս քարե շենքում ուզում ենք մի հատվածը հատկացնել դպրոցին»,- նշեց Լեռնուտի վարչական ղեկավար Սեդրակ Պողոսյանը։
Ձորամերձ ու կանաչապատ հատվածում, Քեթի գյուղում էլ նախկին մանկապարտեզի չորս մասնաշենքերն են վերակառուցում՝ կրկին սուբվենցիոն ծրագրով։ Քեթիում մանկապարտեզը գործել է մինչև 2012 թվականը, հետո դադարել են աշխատել, գյուղապետարանը չի կարողացել ծախսերը ֆինանսավորել։ Հիմա վստահ են, որ նման խնդիրներ չեն ունենա, խոշորացված համայնքի բյուջեի հնարավորություններն ավելի մեծ են։
«75-80 երեխա կա գյուղում՝ մանկապարտեզի տարիքի, նկատում ենք, որ թիվը գնալով ավելանում է, գյուղում ծնունդների թիվն էլ է վերջին տարիներին ավելացել»,- ասաց Քեթիի վարչական ղեկավար Թորգոմ Սահակյանը։
Մինչև շինարարության մեկնարկն այստեղ կառույցների սեյսմակայունության վիճակի ուսումնասիրություն է կատարվել։ Մասնագիտական եզրակացությունը հաստատել է, որ մասնաշենքերի հիմքերն ամուր են և հավելյալ ամրացման անհրաժեշտություն չկա:
Գյուղական համայնքներում սովորաբար մանկապարտեզների աշխատանքը սեզոնային է՝ գարունից աշուն, ձմռան ամիսներին փակվում են։ Պատճառը հավելյալ այն ծախսերն են, որոնք առաջ են գալիս ջեռուցման շրջանում։ Խոշորացված համայնքների վարչական ղեկավարները վստահեցնում են, որ շահագործման ընթացքում նման խնդիրներ չեն ունենա։ Խոշորացված համայնքի բյուջեն շենքերի պահպանման ու այլ ծախսերի համար հատկացումներ ունի նախատեսված։
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...
12:36 11.07.2025
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...
12:28 11.07.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինըԵվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ներկայացուցիչը։ ...
12:17 11.07.2025
Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...