12:24 13.01.2018
ԱՄՆ Կալիֆորնիայի պատմության մեջ գրանցված ամենախոշոր՝ «Թոմաս» հրդեհը վերջապես զսպվել է: Այս մասին հայտնել է NBC լրատվամիջոցը: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ ավելի քան մեկ ամիս կրակի դեմ պայքարելուց հետո հրդեհը լիովին տեղայնացվել է:
Անտառային հրդեհները Կալիֆորնիայում մոլեգնում էին 2017թ. դեկտեմբերի 4-ից: Հրդեհի տարածմանը մեծապես նպաստել էին նաև ուժգին քամիները: Կրակից լիովին այրվել է շուրջ 1200 կմ2 տարածք՝ գրեթե Լոս Անջելես քաղաքի չափ:
Կրակի ճիրաններում էին հայտնվել հատկապես Վենտուրա և Սանտա Բարբարա շրջանները: «Թոմաս» հրդեհի զոհ է դարձել 2 մարդ: Կրակից այրվել է նաև շուրջ 1000 շենք: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել տներից:
Մոնտեսիտո քաղաքում բազմաթիվ մարդիկ տարհանվել էին: Նրանք դեռ նոր էին վերադարձել տուն, երբ կրկին տարհանման հրաման են ստացել՝ այս անգամ հեղեղների և սողանքների պատճառով: Հունվարի 9-ին Հարավային Կալիֆորնիային պատուհասած հեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 18 մարդ էր մահացել: Սողանքները նաև մեծ ավերածությունների պատճառ էին դարձել:
«Թոմաս» հրդեհը նպաստել է այս ավերածություններին, քանի որ այրված բուսականությունը և չորացած հողը թույլ չեն տալիս, որ ջուրը ներծծվի, ինչն էլ առաջացնում է հեղեղումներ և սողանքներ:
13:20 22.07.2025
Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցինԹուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...
13:12 22.07.2025
Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատարԱյլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»: ...
13:09 22.07.2025
Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՎրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […] ...
13:00 22.07.2025
Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-իցՈւկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...
12:50 22.07.2025
Յոկիչը «մրցել է» գնացքի հետԱմերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։ ...
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...