21:30 20.09.2020
Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը «Շանթ»-ի «Տեսանկյուն » հաղորդաշարի եթերում,ի թիվս այլ հարցերի ,անդրադարձել է նաև մարզպետարաններում սպասվող կառուցվածքային փոփոխություններին ,որով նախատեսվում է նաև վարչությունների միավորում:Գլխավոր քարտուղարը նշել է,որ այս փոփոխությունները նախագծվել էին դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ,որոնք նախատեսվում էր կիրառել տարածքային կառավարման օրենքի ընդունումից հետո:
«Հիմա, երբ որ արդեն օրենքով սահմանվել են մարզպետարանների և մարզպետների լիազորությունների շրջանակը՝ նաև հաշվի առնելով արդի մարտահրավերները, իրավացիորեն որոշում է կայացվել նաև օպտիմալացնել մարզպետարանների աշխատակազմը, համապատասխանեցնել այն գործառույթներին, որ սահմանված են մարզպետի կողմից իրականացվելու համար: Անհրաժեշտ են արդյոք մարզպետարանները, էդ հարցադրումները անընդհատ տրվել են և այդպես էլ դեռևս կան այդպիսի հարցադրումներ»,- նշել է Արսեն Աբրահամյանը:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարը նշել է, որ տարիներ շարունակ տարբեր պատճառներով մարզպետարանները նախաձեռնողականություն չեն ցուցաբերել, համապատասխան օրենսդրական և իրավական ակտեր չեն եղել: Բայց այսօրվա մարտահրավերները, երբ տեղի են ունենում համայնքների միավորում,երբ պետական համակարգը ռեստարտի կարգավիճակում է,տարածքային կառավարման մարմինների գործունեությունը և ներկայությունը խիստ անհրաժեշտություն է,պետք է փոխել ուղղակի գործունեությունների տրամաբանությունը:
«Մարզպետարանները սովորական փոստատարի դեր կատարելուց բացի ,պետք է իրապես որոշակի հարցերում,համայնքների հետ քննարկումներում բանավեճերում ,համագործակցության արդյունքում մշակեն զարգացման սխեմաներ և գործողությունների պլանը կբերի տարածքների զարգացման»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Արսեն Աբրահամյանը անդրադարձել է նաև օպտիմալացման արդյունքում մարզպետարանի աշխատակիցների կրճատման խնդրին,նշելով,որ որպես այդպիսին մարզպետարաններում աշխատակազմերը ուռճացված չեն և համապատասխանում են իրականացվող գործառույթներին:
«Իրապես էնպես չի ,որ մարզպետարանների ստեղծման օրվանից հաստիքները շատ էին ,հիմա քննարկումների արդյունքում մենք ձգտում ենք և փորձում ենք անել այնպես,որ էդ օպտիմալացման ձգտման մեջ էնպես չլինի,որ անցնի եզրագիծը,որը իսկապես օպտիմալն է,կարող է ՝ էդ կրճատումների ժամանակ ստացվի,որ գործառույթները շատ են,իսկ աշխատակազմը չի բավարարում,բայց նախնական տարբերակով նախատեսվում է ներկայիս 7 վարչությունների փոխարեն մարզպետարաններում օպտիմալացումից հետո թողնել 4-ը»,-նշել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյան:
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...