19:00 21.09.2020
«Շիրակի մարզում համայնքների խոշորացում սպասվում է և անպայման լինելու է»,- այս մասին հայտնել է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը:
«Մինչև 2021 թվականի ավարտը, մինչև հաջորդ տարվա հիմնական ու ամենակարևոր ՏԻՄ ընտրությունների անցկացումը, խոշորացման գործընթացը կավարտվի և մենք կթևակոխենք տեղական ինքնակառավարման հաջորդ փուլ»,- նշել է նա:
Շիրակի մարզում մինչ այս խոշորացման արդյունքում ձևավորվել են յոթ փնջեր՝ Ամասիա, Արփի, Աշոցք, Սարապատ, Ախուրյան, Մարմաշեն, Անի, դեռ խոշորացված չեն Արթիկի տարածաշրջանն ու Ախուրյանի տարածաշրջանի գյուղերի մի մասը: Համայնքների խոշորացումը ենթադրում է նաև հաջորդ փուլում անցում համամասնական ընտրակարգի:
«Էս մասով բոլորը թերահավատ են, որ տեղերում չկան կուսակցություններ, այնուհանդերձ կուսակցությունների մեջ լինելու են խմբավորումներ, կա էդ մտավախությունը, բայց որ տեղերում՝ ՏԻՄ-ում գլխավոր դերակատարը ոչ թե պետք է լինի համայնքի ղեկավարը, այլ ավագանին։ Այդ կոլեկտիվ որոշումների արդյունքում, որոնք ավելի արդար ու ճիշտ են և համայնքի պահանջներին համահունչ, հնարավոր է այդ դեպքում ապահովել համայնքի զարգացում։ Համամասնական ընտրակարգը հնարավոր է որոշակի քանակության բնակչություն ունեցող համայնքներում և էն դեպքերում, եթե համայնքը խոշորացված է»,- նշել է մարզպետարանի գլխավոր քարտուղարը:
08:20 12.05.2025
Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել08:20 12.05.2025
Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՏոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 22:04-ին (Մոսկվայի ժամանակով 01:04-ին) Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 126 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է 22,4 հազար մարդ: Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
08:10 12.05.2025
Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 12.05.2025
ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհինՄայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […] ...
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...