20:55 22.09.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է «Գյումրու Նարեկ» ԲԲԸ ընկերության՝ նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի, տնօրենի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը,որը շարունակվում է արդեն 4 տարի՝2016թվականից։
Այսօրվա դատավարության հետաձգման պատճառը,ինչպես նախորդ դեպքերում է եղել,դատավարության մասնակից կողմերի բացակայությունը չէր։Տուժող ճանաչված նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատակիցները բոյկոտել են նիստը և լքել դահլիճը։
Նշենք,որ քրեական գործով «Գյումրու Նարեկ» ԲԲԸ ընկերության սեփականատեր Արմեն Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ընկերության 20 տոկոս բաժնեմասի սեփականատեր հանդիսացող աշխատավորական կոլեկտիվի 974սերտիֆիկատները նոր արժեթղթերով չփոխարինելու և խարդախությամբ հափշտակելու հոդվածով։
Ընկերության սեփականատեր Արմեն Մինասյանի դեմ հարուցված քրեական գործում 974աշխատակիցներ ճանաչվել են տուժող կողմ։974-ից այսօրվա դատավարությանը հրավիրված էին 80-ը։Դժգոհում էին,որ դատական նիստերը անհարկի ձգձգվում են։
«Դատապաշտպանը գալիս է, ռաս-դվա կենեն,ամեն անգամ դատը կհետաձգեն,գնա-արի,գնա-արի,բայց մինչև ե՞րբ»,-դժգոհում էր տուժողներից Շուշանիկ Բաղդասարյանը։
Այսօրվա նիստին ամբաստանյալ Արմեն Մինասյանն ու փաստաբան Կարեն Թումանյանը ներկայացել էին,բայց իրենց հասցեագրված մեղադրանքների շուրջ պարզաբանումներից,հրաժարվեցին։Նախկին աշխատակիցները գործարանի սեփականատիրոջը մեղադրում են իրենց 20 տոկոս բաժնեմասերը անօրինական կերպով տնօրինելու,գործարանի գույքն ու մասնաշենքերը վաճառելու մեջ։
«Մենք ստացել էինք մեքենասարքավորումներ՝Իտալիայից,Ճապոնիայից, էդ մեքենաները այդպես էլ մենք չտեսանք, չդրեցին օգտագործելու, յուրացրեցին»,-նշեց գործարանի նախկին աշխատակից Ռիմա Հակոբյանը։
Գյումրիի տրիկոտաժի արտադրական միավորման 3200 աշխատակիցներից 1995 թվականին գործարանի 20 տոկոսի բաժնետեր են դարձել 974-ը։Նրանցից շատերը պահպանել են բաժնետիրական մասնաբաժին ունենալու իրավական փաստաթուղթ համարվող սերտիֆիկատները։
Սերտիֆիկատներից յուրաքանչյուրի անվանական արժեքը 20հազար դրամ է եղել,բայց տարիներ անց շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է անվանական արժեքին։Ըստ աշխատակիցների, սեփականատերը իրենց պետք է փոխհատուցի խոշոր գումար,այս հարցը դատարանում վիճարկվում է արդեն 4 տարի։
«Մեր բաժնեմասերը 11հազար 175 հատ է,եթե դա բազմապատկում ես,դառնում է մոտ 400 հազար դոլար,բացի դրանից ես հաշվարկներ եմ արել,որ Մինասյանների ընտանիքը մեզ տալիք է 1միլիոն 473հազար դոլար,դա հաստատված է»,-նշում է տուժողների ներկայացուցիչ Սամվել Գևորգյանը։
Աշխատակիցները մինչ այս ևս մեկ միջանկյալ դատավարության են մասնակցել ու շահել են։Նախկին գործարանի տարածքում մնացած երկու մասնաշենքերի վրա իրենց պահանջով դատարանը կալանք է կիրառել և դրանք օտարման կամ վաճառքի ենթակա չեն։
Այսօրվա հերթական դատական նիստը սկսվեց մեկուկես ժամ ուշացումով։Դատավորը պատճառ նշեց ամբաստանյալի փաստաբանի նիստին ուշ ներկայանալը,որից հետո տուժողներն ի նշան բողոքի լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին,որ այսուհետ դատական նիստերին չեն մասնակցելու։Սա համարեցին անհարկի ձգձգումների պատասխան քայլ։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...