21:00 22.09.2020
Դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը շարունակվում է:Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի SHANTNEWS․am-ին տրամադրած տվյալներով,մարզի հանրակրթական դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվելեն 2023-ը,նրանցից դրական թեստերի պատասխան է ստացվել 28-ի մոտ:Դրական թեստով ուսուցիչներից 3-ը եղել են Ախուրյանի թիվ 2 դպրոցից:
«Ախուրյանի թիվ 2 դպրոցի աշխատակիցների թեստավորումը կատարվել էր ուրբաթ օրը,պատասխանները ստանալուց հետո,պարզվել է,որ նրանցից 3-ի մոտ թեստերի արդյունքները եղել են դրական:Մարզի համաճարակաբանները ճշտել են դպրոցում ուսուցիչների շփման շրջանակները և որոշում է կայացվել 3 ուսուցիչներից բացի մեկուսացնել նաև 157 աշակերտների»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը ։
Մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ SHANTNEWS․am-ին հայտնեց, որ դպրոցներում վիճակը վերահսկելի է և խուճապի մատնվելու կարիք չկա:
«Մեկուսացումների ցուցում աշակերտներին տրվել է հետագա բարդություններից խուսափելու համար:Ախուրյանի թիվ 2 դպրոցում 8 դասարաններում դադարեցվել է առկա ուսուցման գործընթացը և որոշում է կայացվել անցնել հեռավար կրթության՝մյուս ուսուցիչների և աշակերտների հետ շփումը բացառելու համար:157 աշակերտները չեն թեստավորվել,մասնագետները դրա անհրաժեշտությունն այս պահին չտեսան,վիրուսին բնորոշ ախտանշաններ որևէ աշակերտ չուներ»,-հայտնեց Հրայր Կարապետյանը։
Թեստի պատասխանները դրական են եղել նաև ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչներից մեկի մոտ:Նա ավագ դպրոցի դասղեկ է,իր դասղեկական դասարանի 29 աշակերտները ևս մեկուսացման ցուցում են ստացել:
«Ես այսօր եղել եմ մեր համալսարանի ենթակայությամբ գործող ավագ դպրոցում:Դրական թեստի պատասխանով մանկավարժը 10-րդ դասարանի դասվարն է,դասարանի 29 աշակերտները մեկուսացվել են:Ծնողների հետ տնօրինությունն ու համաճարակաբանները խոսել են,ոչ մի երեխայի մոտ ինքնազգացողության փոփոխություն չի եղել:Քննարկեցինք,որ այդ դասարանի դասապրոցեսը անցկացնենք հեռավար,բայց կլինի երկրորդ հերթով,որպեսզի դասավանդող ուսուցիչները դպրոցում առկա դասերն ավարտեն՝նոր մասնակցեն հեռավար դասապրոցեսին»,-SHANTNEWS․am-ին փոխանցեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:
Ախուրյանի թիվ 2 և ՇՊՀ ավագ դպրոցների ուսուցիչները և աշակերտները մեկուսացված կմնան 14 օր,որից հետո կվերադառնան առկա ուսուցման պրոցեսին:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...