17:16 21.06.2018
Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա մարզասրահում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի շապիկը հագին մարզվում է: Այս լուսանկարը համացանցում արագորեն տարածվեց , և արդյունքում «Բարսելոնա»-ի հայ երկրպագուները շատ ուրախ էին, իսկ նրանց հավերժական հակառակորդ Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները` ոչ այնքան:
Այս ամենին զուգահեռ շատերի մոտ հարց առաջացավ՝ արդյո՞ք վարչապետը «Qatar Airways» ավիաընկերությունը գովազդով շապիկը պատահական էր հագել:
Այս հարցի պատասխանը SHANTNEWS.AM-ը փորձեց պարզել վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից: Վերջինս նշեց, որ տեղյակ չէ, թե որ ֆուտբոլային թիմին է երկրպագում Նիկոլ Փաշինյանը:
«Շատ լավ է, որ նման քննարկումներ են ծավալվել: Իսկ ինչ վերաբերում է ավիաուղիների գովազդ լինել կամ չլինելուն, ես ձեզ ուղղակի կարող եմ ասել, որ վարչապետի հագին ուղղակի սովորական շապիկ է եղել: Եվ եթե շատերը այդտեղ ենթատեքստ են փնտրում, ապա ես դա էլ չեմ կարող մեկնաբանել: Ընդհանուր առմամբ նշեմ, որ կան բաներ, որոնք մեկնաբանելու կարիք չունեն: Եվ ենթատեքստ ունենալու պայմաններում, եթե այդ երևույթները մեկնաբանվեն, ապա դրանք կկորցնեն իրենց նախնական իմաստը»,- ասաց Արման Եղոյանը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...