Շիրակի մարզի 13 գյուղերում սուբվենցիոն ծրագրերի մեկնարկն ուշանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

Շիրակի մարզի 13 գյուղերում սուբվենցիոն ծրագրերի մեկնարկն ուշանում է

19:12 23.09.2020

Շիրակի մարզի 13 գյուղական  բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերը ժամկետներից շեղվել են արդեն 3-4 ամսով։ Ֆինանսավորման խնդիրներ չկան, ուշացումների պատճառները մրցույթները շահած շինընկերությունների հետ են կապված։ Մի քանի շինծրագրերում են ընդգրկվել, իսկ դրանք միաժամանակ սկսելու համար ռեսուրսները չեն բավարարում։ Այս պահին ծրագրի 5 բաղադրիչներով շինարարություն է ընթանում Ախուրյանի տարածաշրջանի Բայանդուր գյուղում։ Ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն դրամ է։

Նախկին կուլտուրայի տան շենքն է վերանորոգվում, որտեղ գյուղի գրադարանն է գտնվում, ունեցել են նաև արվեստի դպրոց: Փողային ու հարվածային նվագարանները պահում-պահպանում են, այդ թվում և միակ պարկապզուկը։ Շենքի վերանորոգումն ավարտելուց հետո արվեստի խմբակները նախատեսում են վերաբացել ։

Մշակույթի տան հիմնանորոգման արժեքը 18 միլիոն դրամ է։ Համաֆինանսավորվող միակ ծրագիրը չէ սա։ 17 միլիոն էլ հատկացվել է  գյուղապետարանի շենքի վերանորոգմանը, որը դառնալու է համայնքային կենտրոն։ Այս ծրագրերը իրենց ծավալներով զիջում են մեկին։ Խոսքը գյուղի գազաֆիկացման մասին է։ Առաջին անգամ Բայանդուրը բնական գազ է ստանալու։ Արժեքը 180 մլն դրամ է, որում համայնքի ներդրումը 71 միլիոնն է։


Սուբվենցիոն ծրագրով գյուղում կառուցվում է ոռոգման փակ համակարգ, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ջրի կորուստները և ավելացնել ջրովի հողերը։ Ոռոգելի կդառնա 32 հեկտար անջրդի հողատարածք։ Բայց դեռ 300 մմ տրամագծով խողովակները գյուղ չեն հասել: Ընթացիկ աշխատանքները հետ են ընկնում։ Սա միակ ձգձգվող ծրագիրը չէ Շիրակի  մարզում։Մի քանիսի մրցույթները կայացել են, բայց աշխատանքների մեկնարկներն ուշանում են։



«Դեռ շինարարական աշխատանքները չեն մեկնարկել 13 համայնքներում, նաև ունենք մեքենասարքավորումների ձեռք բերման գործընթաց։ Որոշ ծրագրեր էլ ունենք, որ դեռ մրցութային գործընթացում են»,- նշեց Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

Ըստ մարզպետարանի պատասխանատուի, շինընկերությունները, որոնք ունեն տեխնիկայի հագեցած բազա, էժան գնի առաջարկով մասնակցում են մի քանի մրցույթների, շահում են, որից հետո առաջ է գալիս աշխատանքային գերզբաղվածություն։

«Ունենք կապալառուներ Շիրակի մարզում, որոնք երեք, չորս կամ հինգ ծրագրեր են շահել և հնարավոր է՝ ըստ պայմանագրերի՝ իրենք նշել են նաև վերջնաժամկետներ, եթե համապատասխան վերջնաժամկետներում չկարողանան պատշաճ ձևով կազմակերպեն իրենց աշխատանքները, պետք է տույժ տուգանքներ մուծեն»,- ասաց Կարեն Բադիշյանը։

Ուշացումները հիմնականում ճանապարհաշինությունում են։ Նաև համավարակով պայմանավորված՝ դրանց մի մասը օգոստոսին մեկնարկեց, ուշ մեկնարկին գումարվել է շինընկերությունների միաժամանակ մի քանի ծրագրերում աշխատուժի զբաղվածությունը ։Բոլոր բաղադրիչներով ընթացող ծրագրերի ավարտի ժամկետը մեկն է՝ դեկտեմբերի 20-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP