Բելառուսում «գունավոր հեղափոխություն» անելու փորձը ձախողվել է. Լուկաշենկո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

Բելառուսում «գունավոր հեղափոխություն» անելու փորձը ձախողվել է. Լուկաշենկո

16:44 23.09.2020

Այսօր կայացած երդմնակալության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն իրավունք չունի լքել բելառուսներին, երբ երկիրը պաշտպանում է իր անկախությունը, հայտնում է БелТА-ն:

«Նախագահի պաշտոնի ստանձնման օրը մեր և ձեր համոզիչ ու ճակատագրական հաղթանակի օրն է: Մենք պարզապես չենք ընտրել երկրի նախագահ. մենք պաշտպանել ենք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, ինքնիշխանությունն ու անկախությունը: Եվ այս առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ասել է Լուկաշենկոն:

Նախագահն ասել է, որ այս տարին Բելառուսի պատմության մեջ կմտնի որպես ծայրաստիճան հուզական շրջան: «Աննախադեպ մարտահրավեր նետվեց մեր պետականությանը. Անկախ պետությունների կործանման համար բազմիցս մշակված հուսալի տեխնոլոգիաների մարտահրավեր, բայց մենք այն քչերից էինք, նույնիսկ, գուցե միակը, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չունեցավ: Եվ սա բելառուսների ընտրությունն են, որոնք չեն ցանկանում կորցնել երկիրը»,- շեշտել է նա:

Լուկաշենկոն նշել է, որ այդ իրադարձությունները հնարավորություն են տվել համոզվել, որ բելառուսների ճնշող մեծամասնությունը սիրում է իր հողը, ցանկանում դրան խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն:

«Հիմա մենք դուրս ենք գալիս դժվարին նահանջ տարվա՝ 2020-ի փորձությունների շարքից… Աննախադեպ արտաքին ճնշումը մեզ միայն կոփեց, մեզ ավելի վճռական և անզիջում դարձրեց սեփականի համար պայքարում. մեզ ուրիշինը պետք չէ»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ, գտնվելով համաշխարհային ճգնաժամի եզրին, անհրաժեշտ է երկիրը վերադարձնել անվտանգ կյանքի: «Եվ մենք դա կանենք: Ես չեմ կարող, ես իրավունք չունեմ լքել բելառուսներին, որոնք ոչ միայն քաղաքական նախապատվություններն են կապել պետական ​​կուրսի հետ, այլև՝ իրենց ճակատագիրը, իրենց երեխաների ապագան, բոլորին, ովքեր հավատարիմ են մնացել երկրին և ժողովրդին Բելառուսի համար այսպիսի դժվարին շրջանում»,- հայտարարել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...

SHANTNEWS

20:00 18.06.2025

SHANTNEWS

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

19:46 18.06.2025

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

19:35 18.06.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

19:24 18.06.2025

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...

BACK_TO_TOP