Մեկնարկում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

Մեկնարկում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը

15:27 23.09.2020

Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ռեժիսոր Լիլի Էլբակյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում նշել է, որ Մայր թատրոնն ավանդույթներ պահող և հիշողություններ պարունակող թատրոն է, որը վերջին շրջանում արտակարգ նոր և անսպասելի դրսևորումներով է հանդես գալիս: «Շուտով կնշենք թատրոնի 100-ամյակը, և որքան կարևոր է թատերական ներկայացումների որակը, նույնքան կարևոր է նաև թատրոնի ֆիզիկական վիճակը՝ հանդիսատեսի համար բոլոր պայմանների ապահովումը»,-ասել նախարարի տեղակալը: Նա նաև կարևորել է Մայր թատրոնի առաջընթացը, երբ պատմություն ունեցող թատրոնը միաժամանակ ներկայանում է նոր և հետաքրքիր նախաձեռնություններով, ինչպիսիք են «Փոքր բեմի» բացումը, 100-ամյակին նվիրված բովանդակային նոր փոփոխությունները, թատրոնի շենքային պայմանների բարելավումը։ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին ակտիվ և նպատակասլաց գործունեության համար։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն անդրադարձել է համավարակի պայմաններում թատրոնի ծավալած գործունեությանը՝ առցանց ներկայացումներին, «Հուշերի քառուղիներ», «Թատերական ընթերցումներ» ծրագրերին, ապա ներկայացրել է թատրոնի նոր նախաձեռնությունները։ Այսպես, Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Սեպտեմբերի 25-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։ Սեպտեմբերի 28-ին «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» ներկայացումը առցանց տարբերակով կմասնակցի Լեհաստանի «Ուղղությունը արևելք» միջազգային թատերական փառատոնին։ «Դասարան+Դասական» մարզային առցանց ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին։ Վարդան Մկրտչյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը՝ թատրոնի կաթսայատան վերազինմանը և թատրոնի ճակատային մուտքի վերանորոգմանը հատկացված ֆինանսական աջակցության համար։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն իր խոսքում շեշտել է. «Այո, թատրոնը կարևոր է, որովհետև թատրոնը աշխարհի փոքր մոդելն է»։ Նա նշել է, որ այս ընթացքում թատրոնը փնտրում էր նոր արտահայտչամիջոցներ հանդիսատեսի հետ կապը պահելու համար, ինչպիսին է օրինակ բացօթյա ներկայացման բեմադրությունը։

«Դեկամերոն» ներկայացման ռեժիսոր Լիլի Էլբակյանը անդրադարձել է պիեսի ընտրության շարժառիթներին, բեմադրական ընթացքին՝ հույս հայտնելով, որ հանդիսատեսը կսիրի և կգնահատի ներկայացումը։

Թատերաշրջանի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ելույթից առաջ բանախոսներին նվիրել է «Թատրոնը կարևոր է» կարգախոսով դիմակներ՝ ի նշան այն հանգամանքի, որ չնայած համավարակի պայմաններին, երկրում մշակութային կյանքը շարունակվում է, և թատրոնները, վերսկսելով իրենց գործունեությունը, սպասում են հանդիսատեսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

17:52 20.08.2025

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:45 20.08.2025

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...

Ինդոնեզիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:32 20.08.2025

Ինդոնեզիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Ջավա կղզում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուրվակարտա քաղաքից (Կենտրոնական Ջավա) 25 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 215 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

17:30 20.08.2025

Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

Արևմուտքը կրկնակի չափանիշներ է կիրառում՝ ներկայիս Մոլդովան և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հռչակելով ժողովրդավարության փարոս, միաժամանակ շանտաժի ենթարկելով վրացական իշխանություններին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եկեք կրկին համեմատենք Մոլդովան մեր երկրի հետ։ Այս երկիրը խրված է կոռուպցիայի մեջ, ունի չափազանց թույլ (պետական – խմբ.) ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա վերջին չորս […] ...

Երևանում դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը

17:26 20.08.2025

Երևանում դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Ռեժան» և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) […] ...

Ո՞վ է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը

17:22 20.08.2025

Ո՞վ է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը

«Ֆլումինենսեի» դարպասապահ Ֆաբիո Դևիսոնը դարձել է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, հաղորդում է BBC Sport-ը։ Բրազիլացին մասնակցել է Հարավամերիկյան գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, որը նրա կարիերայի 1391-րդ պաշտոնական խաղն էր։ 44-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է անգլիացի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնին։ Ֆաբիոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1997 թվականին և խաղացել է միայն Բրազիլիայում: ...

BACK_TO_TOP