Քաղաքային ավանից գյուղական բնակավայրի կարգավիճակ ստացած Լենգեսավանում տարիներով չլուծված՝ տանիքների նորոգման խնդիրը լուծում է ստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+37.09 oC

Քաղաքային ավանից գյուղական բնակավայրի կարգավիճակ ստացած Լենգեսավանում տարիներով չլուծված՝ տանիքների նորոգման խնդիրը լուծում է ստանում

19:30 25.09.2020

Պետական սուբվենցիոն ծրագրերը հնարավորություն ստեղծեցին շատ բնակավայրերի շատ խնդիրներ, որոնք տասնամյակներով անտեսված էին մնում, լուծում ստանան։ Նախկին քաղաքային ավանը՝ Լենգեսը, որն արդեն 10 տարուց ավելի է՝ գյուղական թաղամասի կարգավիճակ ունի, սուբվենցիոն ծրագրերի ցանկում է հայտնվել։ Երկու շենքի տանիք է նորոգվում։ Եվս երկուսի տանիքներն էլ վերանորոգվել էին անցած տարի՝ դարձյալ սուբվենցիոն ծրագրով։

Լենգես ավանի այս շենքերը կառուցվել են 1992 թվականին: Բայց տարածքը բնակեցնել սկսել են 1926 թվականից, երբ սկսել է կառուցվել Լենգես հէկը։ Հիմա էլ ավանատիպ բնակավայրում շարունակում են ապրել հէկի աշխատակիցների ընտանիքները։ Լենգեսն ավան է մնում, բայց վարչական ենթակայությունն է փոխվել, նախկինում քաղաքի ենթակայության էր, 2008 թվականից արդեն Վահրամաբերդ գյուղի թաղամաս է:

«Մենք պատկանում էինք քաղաքին, հետո ինչ-ինչ պատճառներով քնանք-ելանք, էղանք գյուղացի, գյուղացի դառնալով էղանք Վահրամաբերդ համայնքի թաղամաս, բայց ո՛չ մեզ հող տվեցին, ո՛չ էլ գյուղի տարածքից օգտվեցինք»,- պատմում է Լենգեսավան թաղամասի բնակիչ Սեդա Ավետիսյանը։

Մինչև 2000-ականները դպրոց էլ ունեին, հիմա լենգեսցի երեխաները գնում են 2 կմ հեռու գտնվող Վահրամաբերդ գյուղի դպրոց։ Ավան թաղամասում հաշվառված է 40 ընտանիք, այժմ բնակվում են 18-ը: Ապրողների դիմումներն  են պատճառ դարձել, որ շենքերի տանիքներն ընդգրկվել են նորոգման ծրագրում։

«Կա տեխնիկական վիճակի մասին եզրակացություն։ Եթե նայեք՝ տանիքի  ներսում կան դույլեր դրված, միշտ կաթոցներ են եղել, բնակիչների կողմից եղել են ահազանգեր ու էս աշխատանքն էլ կատարվում է հիմնականում բնակիչների առաջարկություններով՝ որպես առաջնահերթ խնդիր»,- ասում է Մարմաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արտաշ Դրմեյանը։

1992 թվականին շենքերը տանիքապատել են ազբոշիֆերով, որոնք 30 տարում այնքան են քայքայվել ու վնասվել, որ տանիքի որոշ հատվածներ անգամ առանց ծածկի են մնացել։ Բաց տանիքի վնասներն ու հետևանքները երրորդից մինչև առաջին հարկի բնակարաններում են։

Սկսված նորոգումները միայն ազբոշիֆերը թիթեղներով փոխարինելուն չեն վերաբերում, փոխում են նաև փայտյա կառուցատարրերը։ Դրանց ամրությանը ևս վնաս է հասել։

«Փայտերը, որոնք փտած են, կհանենք, նորը կտեղադրենք, ջրատարների «ժեշտերից» կան, որոնք առողջ օգտագործելի են, կմնա տեղը, մյուսները կփոխենք, նորը կդնենք, ջրահեռացման «տրուբեքը» ամբողջությամբ կփոխենք»,- աշխատանքն է ներկայացնում շինարար Սպարտակ Մելքոնյանը։

Երկու շենքի տանիքների նորոգումները շինարարը նախատեսում է ժամկետներից շուտ ավարտել, քանի դեռ աշնանային տեղումները չեն սկսվել։ Աշխատանքների տեմպերը կախված են շինարարներից։ Երկու շենքի տանիքների նորոգման ընթացքին ու որակին հետևում է միաժամանակ երկու կառույց՝ տեխնիկական և հեղինակային վերահսկողական ընկերությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 12.07.2025

SHANTNEWS

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախի

17:35 12.07.2025

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախի

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածի տարբեր թիրախներին։ Ցամաքային ստորաբաժանումները շարունակում են գործել Գազայի տարբեր հատվածներում: Մասնավորապես, Գազա քաղաքի Աշ-Շուջայա և Ազ-Զեյթուն շրջաններում նրանք ոչնչացրել են մի քանի դիտակետեր և պայթուցիկ սարքեր, որոնք վերջին երկու օրերի ընթացքում օգտագործվել են արմատական ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադ շարժումների զինված ստորաբաժանումների անդամների կողմից: Ցամաքային ուժերին աջակցել […] ...

Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում

17:25 12.07.2025

Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում

Բելառուսի նախագահը կոչ է արել Մոլդովային չշտապել Եվրամիություն, քանի որ այնտեղ Քիշնևին ոչ ոք չի սպասում։ «Իմ խորհուրդը ձեզ հին քաղաքական գործչի խորհուրդ է. մի շտապեք որևէ միության մեջ մտնել, ձեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Դուք տեսաք, թե ինչպես էին եվրոպացիները սիրում, օրինակ, Ուկրաինան։ Հենց որ Ուկրաինան անցյալ տարի ցանկացավ հացահատիկ մատակարարել […] ...

Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

17:12 12.07.2025

Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Այցի մասին նախկինում չէր հայտարարվել։ Գործակալությունը նշում է, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Սիրիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Տեղեկությունների համաձայն՝ ալ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ […] ...

«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետ

17:00 12.07.2025

«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետ

Մոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

16:46 12.07.2025

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Միացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...

BACK_TO_TOP