23:00 25.09.2020
ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի առողջական վիճակը լավ է: Նա կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հետ։
«Եթե Անգլիայի պրեմիեր մինիստրին էս վիրուսը կպել է, մենք ով ենք, որ մեզ չկպնի: Ես ինձ լավ եմ զգում, անհանգստանալու կարիք չկա: Ուղղակի կարգն է այդպես, ախտանշանների առկայության դեպքում պետք է անպայման տեղափոխեն մայրաքաղաք: Հիմա գտնվում եմ բժիշկների հսկողության տակ, ենթարկվում եմ միմիայն նրանց ցուցումներին, բուժվում եմ»,- հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Երվանդ Սերոբյանը:
ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ շնչառական կամ այլ սարքեր իրեն միացված չեն, դրանց անհրաժեշտությունը չկա, իսկ՝ քանի օր կգտնվի հիվանդանոցում և որքան կտևի բուժման գործընթացը,կախված կլինի բժիշկների որոշումից:
Թե որտեղից կամ ումից է կորոնավիրուսով վարակվել ռեկտորի պաշտոնակատարը, հստակ ասել չի կարող, նշել է, որ շփման շրջանակը լայն է և որևէ մեկի հետ շփվելիս չես կարող իմանալ իր առողջական վիճակի մասին:
«Ես բուհում և առհասարակ բոլոր վայրերում բացառապես դիմակ եմ կրում, աշխատավայրում սերտ շփում չունեմ շատերի հետ, անվտանգության կաննոնները բուհում խստագույնս պահպանված են, բայց, փաստորեն, վարակվեցի»,- նշել է Երվանդ Սերոբյանը:
Այն հարցին, թե արդյոք իր վարակակիր լինելու համգամանքից ելնելով բուհում դասախոսական կազմից մեկուսացվածներ կան,թե ոչ, ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշել է, որ իր պատճառով մեկուսացման ցուցում ստացողներ չկան աշխատակազմից:
Երվանդ Սերոբյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կլինիկայում գտնվող ՀՊՏՀ-ի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի առողջական վիճակը ևս լավ է, անհանգստացնող ախտանշաններ չկան:
Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը Երվանդ Սերոբյանի քրոջորդին է:
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...
14:14 12.07.2025
Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈւրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...