Փաշինյանը ակնհայտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողություններն Արցախի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

Փաշինյանը ակնհայտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողություններն Արցախի դեմ

21:00 29.09.2020

Ադրբեջանը նախապես պլանավորված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրիտանական «The Spectator» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանել այնտեղի մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակն այժմ սրվում է, քանի որ Ադրբեջանը շարունակում է կրակ արձակել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ՝ փորձելով ռազմական ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչը, ի դեպ, արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ»,- նշել է վարչապետը:

Վարչապետը շեշտել է, որ շատ կարևոր է հասկանալ, թե որն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:

«Երբ կարդում եմ միջազգային լրատվամիջոցների վերնագրերը, հասկանում եմ, որ լուրջ թյուրիմացություն է տեղի ունեցել: Սա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Խորհրդային Միության կամայական որոշման արդյունքում տարածաշրջանը հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Հայերը միշտ եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց հետագայում այն տեսանելի դարձավ: Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտագործել իրենց ինքնորոշման իրավունքը: Ինչպես Ադրբեջանն առանձնացավ Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը առանձնացավ Ադրբեջանից: Ի դեպ, դա ամբողջովին խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանը հենց սկզբից արձագանքեց այս գործընթացին բռնի ուժով, ջարդերով, սպանություններով: Եվ այդ պահից սկսվեց հակամարտությունը: Ցավոք, միջազգային հանրությունը խորապես սխալ է հասկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքի մասին չէ: Դա մարդկանց, մարդկանց անվտանգության մասին է: Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր միշտ եղել են Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը, ցանկանում են օգտագործել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է Փաշինյանը:

Փաշինյանը ակնհայտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները:

«Թուրքիան վերահսկում է ողջ գործընթացը, նրանք չեն փորձում դա թաքցնել: Սա իրականում շատ հրապարակային գործընթաց է: Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայության առջև ծառացած սպառնալիքը: Բայց երբ նշում եք Թուրքիային, մտածեք այն էքզիստենցիալ սպառնալիքի մասին, որին հայերը բախվել են Թուրքիայի կողմից մեր պատմության ընթացքում: Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրականացվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց 1,5 միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, Թուրքիան, ըստ էության, շարունակում է իր քաղաքականությունը հայերի դեմ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ապա կրկնում եմ` մեզ համար սա էքզիստենցիալ սպառնալիք է, և մենք մեզ պաշտպանելուց բացի այլ բան չունենք»,- ընդգծել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

12:47 19.06.2025

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

12:37 19.06.2025

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։ ...

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

12:29 19.06.2025

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

Իսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...

Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը

12:17 19.06.2025

Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով: Երիտասարդը, տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել՝ ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել: Ժամը […] ...

Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներում

12:10 19.06.2025

Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 2 արձանագրություն և […] ...

SHANTNEWS

12:00 19.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP