«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին

16:34 30.09.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից:

  • Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:
  • Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:
  • Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:
  • Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:
  • Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն` բացի շաբաթ-կիրակիից:
  • Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ն:
  • Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ

18:36 03.07.2025

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ

ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները: Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար: Ավելի […] ...

Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

18:30 03.07.2025

Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունիսի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի 35-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել էր 900 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույս, […] ...

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

18:23 03.07.2025

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար: Վարչապետը կարևորել է […] ...

Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա

18:12 03.07.2025

Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է մրցաշարի մակարդակի մասին, հայտնում է Marca-ն: «Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը: Իսկ այն 3-4 հոգին, որ համացանցում գրում են, թե այս մրցաշարն աղբ է, սխալվում են: Ժամանակն ապացուցում է, […] ...

Շենգավիթի ոստիկանները Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

18:06 03.07.2025

Շենգավիթի ոստիկանները Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Նորագավիթի գերեզմանատան մոտ: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և ՆԳՆ ՓԾ ինժեներական ջոկատը նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն, տարբեր տրամաչափի 184 փամփուշտ, 4 նռնակ՝ պայթուցիչով, փամփշտատուփեր, ֆիլտրով պայթուցիչ, ծխագլանակ: Հիշեցում` […] ...

SHANTNEWS

18:00 03.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP