Անհապաղ վերջ դնել Թուրքիայի միջամտությանը. Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

Անհապաղ վերջ դնել Թուրքիայի միջամտությանը. Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր

11:15 04.10.2020

Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդուն Կուգլերն (Gudrun Kugler) անդրադարձել է ղարաբաղա-ադբեջանական շփման գծում առկա լարվածությանը՝ հայտնելով իր մտահոգությունը:

«Ավստրիայի ORF-online պարբերականը գրել է, որ համաձայն Հայաստանի կառավարության տեղեկության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում «կատաղի կռիվներ» և «լայնածավալ հարձակում» են ընթանում, և «օրեր շարունակվող մարտերը գերազանցում են իրենց ծավալով տարարածաշրջանում տարիներ ի վեր տեղի ունեցող միջադեպերը»։ Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ մարտի դաշտում կռվողներից շատերը Թուրքիայից են, նույնիսկ ջիհադիստներ կան, և որ դեռևս շարունակվում են տարբեր երկրներից սպառազինությունների մատակարարումները։ Հայտնում են, որ մարտեր են եղել նաև Հայաստանի տարածքում, ինչև նշանակում է հետագա էսկալացիա։ Այս բոլորը չափազանց մտահոգիչ է։

Որպես խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամության խմբի նախագահ և որպես ÖVP խմբակցության մարդու իրավունքների հարցերով խոսնակ, ես և ÖVP խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ռայնհոլդ Լոպատկան կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատերազմական գործողությունները, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, փոխզիջումների պատրաստակամություն ցուցաբերել՝ միջազգային իրավունքին համապատասխան երկարաժամկետ և կայուն լուծում գտնելու համար, նվազեցնել տարիներ շարունակ սերմանված ատելությունը, անհապաղ վերջ դնել Թուրքիայի միջամտությանը, սահմանափակել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, ըստ անհրաժեշտության, ցուցաբերել մարդասիրական օժանդակություն: Ժողովուրդներին կարելի է հասկանալ միայն իրենց պատմության միջոցով»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Գուդուն Կուգլերն։  Նա նշել է, որ հայերը բարձրաձայնում են 1915թ. Ցեղասպանության կրկնության հավանականության հարցը։ Գուդուն Կուգլերն ընդգծել է, որ այդ ժամանակ 1,5 միլիոն հայ սպանվեց, մինչդեռ աշխարհի մեծ տերությունները պարզապես դիտում էին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP