Դատարանը քննել է Գագիկ Ծառուկյանի կալանքը փոխելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Դատարանը քննել է Գագիկ Ծառուկյանի կալանքը փոխելու հարցը

19:20 05.10.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր դռնփակ քննել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։

Այն  կհրապարակվի հոկտեմբերի 7-ին։

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարել՝ բեկանելով դատարանի որոշումը և գործն ուղարկել  նոր քննության, որը մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Վերջինս էլ որոշեց 2 ամսով կալանավորել Ծառուկյանին: Հիշեցնենք նաև, որ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու և ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու համար: Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները

19:14 07.05.2025

Քննարկվել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները: Քննարկման առանցքում են եղել թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման մոդելները՝ մասնավորապես DAB+ (Digital […] ...

Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման գործուն քայլեր են արվում. ՍԱՏՄ

19:04 07.05.2025

Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման գործուն քայլեր են արվում. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման […] ...

Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը

18:55 07.05.2025

Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին: «Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասել է […] ...

Կոտայքի մարզում 50-ամյա վարորդը «Peugeot»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին

18:47 07.05.2025

Կոտայքի մարզում 50-ամյա վարորդը «Peugeot»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին

Երեկ՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Գագիկ Վ․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը հետազոտման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով […] ...

Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

18:40 07.05.2025

Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի»,- ասվում է հաղորդագրությունում: ...

Պետությունը շարունակում է փոխհատուցում տրամադրել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց

18:33 07.05.2025

Պետությունը շարունակում է փոխհատուցում տրամադրել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց

Պետությունը շարունակում է փոխհատուցում տրամադրել ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց։ Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:   ...

BACK_TO_TOP