Կատրին Դենյովը ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների զոհերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Կատրին Դենյովը ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների զոհերից

19:34 15.01.2018

Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Կատրին Դենյովը ներողություն է խնդրել այն բոլոր կանանցից, որոնք սեռական բռնության կամ ոտնձգության զոհ են եղել: Դերասանուհին խոստովանել է, որ «հեռուն է գնացել»: Նա ասել է, որ ներողություն է խնդրում, եթե վիրավորել է այդ «նողկալի գործողությունների» զոհերի զգացումները:

Անցած շաբաթ Կատրին Դենյովի և 100 հայտնի անձանց ստորագրությամբ նամակը հրապարակելուց հետո ֆեմինիստուհիները բողոքի բուռն ալիք բարձրացրին: Դերասանուհու նամակը հրապարակվել էր Le Monde թերթում:  Ֆեմենիստուհիները համոզված են, որ այդկերպ փորձ է արվում նվազեցնել սեռական ոտնձգություների իրական վտանգը:

«Ես արժանին եմ մատուցում այդ նողկալի գործողությունների բոլոր զոհերին, ովքեր, հնարավոր է, որ վիրավորվել են իմ խոսքերից: Նրանցից և միայն նրանցից եմ ներողություն խնդրում: Le Monde թերթում հրապարակված նամակում չի եղել ոչինչ, որը կարդարացներ տղամարդկանց: Եթե լիներ, ես  չէի ստորագրի»,- ասել է դերասանուհին Liberation թերթում հրապարակված նամակում:

 Ի՞նչ կար նամակում


Նամակում գրված էր, որ բազմաթիվ տղամարդիկ ստիպված են եղել հրաժարվել իրենց աշխատանքից միայն այն պատճառով, որ փորձել են կանանց համբուրել:

«Բռնությունը հանցագործություն է, իսկ գայթակղելը, թեկուզ կոպիտ և համառ ձևով, դեռ հանցագործություն չէ»,- նկատել էին նամակի հեղինակները: 

Նման վերաբերմունքը, նամակի հեղինակների կարծիքով, կանանց անընդհատ դնում է թույլի և զոհի կարգավիճակում: 

Ովքե՞ր են ստորագրել

Ամենահայտնին Կատրին Դենյովն է: Նամակը ստորագրողների թվում են դերասանուհի, լրագրող Քրիստին Բուասոնը, 70 ականների պոռնոաստղ Էլիզաբեթ Լևին, որը հիմա թոք շոու է վարում, ինչպես նաև գրող և խմբագիր Կատրին Միլլեն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

11:55 10.07.2025

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

11:48 10.07.2025

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

BACK_TO_TOP