19:18 22.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային համակարգին ու կոռուպցիայի դեմ պայքարին:
– Հայաստանի կառավարությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու որոշում է ընդունել և խորհրդարանը արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է այդ օրինագիծը: Ինչո՞վ էր թելադրված Ձեր որոշումը:
– Մենք երեք տարբերակ ունեինք. առաջինը՝ դադարեցնել համակարգը և զրոյացնել այն: Բայց եթե մենք այն անեինք, իսկ հետո պարզվեր, որ պետք էր այն պահպանել, ապա պարզ կդառնար, որ մենք արդեն չենք կարող հետքայլ անել: Երկրորդ տարբերակն էր հետաձգել այդ հարցը և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:
Բայց այդ ամենը անարդար կլիներ այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն 3-4 տարի է կուտակային վճարումներ են անում: Այդ պատճառով մենք որոշել ենք հավասարակշռել. նվազեցնել վճարվող գումարը Հայաստանի 207 հազար քաղաքացիների համար, ովքեր արդեն մի քանի տարի է վճարում են, ինչպես նաև այն քաղաքացիների համար, որ հուլիսի 1-ից պետք է մուտք գործեն այդ համակարգ:
– Մեկ ամիս առաջ, երբ խորհրդարանում Դուք ներկայացնում էիք կառավարության ծրագիրը, նշել եք, որ կենտրոնական տեղը զբաղեցնում է կոռուպցիայի դեմ պայքարը:
– Կոռուպցիան գլխավոր խնդիրներից մեկն է, որը Հայաստանին իրականում զարգանալու հնարավորություն չի տվել: Իհարկե, մենք կշարունակենք այդ պայքարը, իհարկե, ես վստահ եմ, որ մենք կունենանք մեծ արդյունքներ: Այս ամբողջ շրջանը քաղաքացիների գիտակցության մեջ գրանցված մեծ և դրական հաղթանակ է: Ես կարծում եմ, որ այս գործընթացն արդեն անշրջելի է:
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...