13:40 11.10.2020
Դիվանագիտական առումով ձեռք բերված պայմանավորվածությունից հետո այս պահին էլ հայկական և ադրբեջանական կողմերի հետ Մոսկվան ինտենսիվ կերպով աշխատանքներ է տանում։ Հայկական կողմը շարունակում է մնալ իր այն հստակ դիրքորոշմանը, որն արտահայտել է Մոսկվայում, իսկ Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները խախտում է։ Այս մասին Արցախում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները և այս պահի դրությամբ դեռևս հստակ նրանց կողմից պատասխան չկա զոհվածների մարմինները փոխանակելու և ընդհանրապես «Կարմիր Խաչի» միջազգային կազմակերպության կողմից այդ միջնորդական առաքելությունը լիարժեք կատարելու հետ կապված»,- ասաց Վահրամ Պողոսյանը։
Նա նաև ավելացրեց, որ հայկական կողմը «Կարմիր Խաչի» ներկայացուցիչների հետ արդեն ունի համագործակցելու հստակ ու վերջնական պայմանավորվածություն. մնում է՝ այդ հարցում ողջախոհ գտնվի Արդրբեջանի կողմը։
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...
17:11 17.06.2025
Խաչանովը և Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ամերիկացի Ալեքս Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում: Զույգը հաղթել է իտալացիներ Յանիկ Սիներին և Լորենցո Սոնյեգոյին: Խաչանովն ու Միքելսենը քառորդ եզրափակչում կմրցեն Կևին Կրավից/Թիմ Պյաց (Գերմանիա) – Անդրե Գորանսոն (Շվեդիա)/Սեմ Վերբեկ (Նիդերլանդներ) զույգի հաղթողի դեմ: ...
17:01 17.06.2025
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման և կայունության ապահովման: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր և անդրադարձ կատարել հետագա քայլերին: Մտքեր են փոխանակվել […] ...