ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով․ Քերի Քավանո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով․ Քերի Քավանո

10:39 14.10.2020

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով։ ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի դեսպան և եվրասիական հակամարտությունների հատուկ բանակցող Քերի Քավանոն, ով 1999-2001 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբում զբաղեցրել է համանախագահի պաշտոնը։

«Այնտեղ ռազմական գործողությունները ոչ մեկի շահերից չեն բխում: Հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են։ Դա դժվար ճանապարհ է։ Եթե հարց տանք՝ արդյո՞ք Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր մշակելու հնարավորություն կա, ապա պատասխանն է՝ այո՛։ Բայց դրան հասնելու համար երկու կողմերը պետք է բանակցելու պատրաստակամություն դրսևորեն և իրենց երկրների հանրային կարծիքը նախապատրաստեն այդպիսի համաձայնության ընդունմանը։ Ռազմական գործողությունների պայմաններում դրան հասնելը չափազանց դժվար է», – ասել է Քավանոն։

Քերի Քավանոյի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ձեռնարկվող կարգավորման ջանքերը նախկինի պես անհրաժեշտ են։  Քավանոն շեշտել է, որ երկու կողմերը «պետք է որոնեն փոխընդունելի փոխզիջման մշակման հնարավորությունը»։

«Հիմա երկու կողմն էլ առավելագույնս կոշտ դիրքորոշում ունի: Երկու կողմն էլ այն պաշտպանում է հանրային տիրույթում, սակայն նրանք պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և փոխզիջման պլան մշակեն։ Կարծում եմ՝ լուծում հնարավոր է գտնել», – շարունակել է ամերիկացի դեսպանը։

Քերի Քավանոյի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, պետք է այսուհետ ևս բանակցություններում հանդես գան միջնորդի դերում։

«Դուք տեսաք, թե որքան դժվար էր հասնել հրադադարի մասին համաձայնագրին։ Հիմա հակամարտող երկու կողմերի դեմ առ դեմ բանակցությունները ոչ մի բանի չեն հանգեցնի։ Այս պահին լուծում գտնելու համար նրանք միջնորդների կարիք ունեն, բայց նրանք միջնորդության պետք է դիմեն՝ ունենալով փոխզիջման պատրաստակամություն», – ասել է Քավանոն։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման որոնումներում ԱՄՆ-ի դերին վերաբերող հարցին՝ դեսպանը նշել է, որ «վերջին տարիներին այդ դերն ավելի պակաս ակտիվ է եղել», բայց դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ն, հնարավոր է, այս հարցում ավելի ակտիվ քաղաքականություն կվարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

13:11 21.07.2025

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

13:00 21.07.2025

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին […] ...

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:48 21.07.2025

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

12:38 21.07.2025

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

12:31 21.07.2025

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:23 21.07.2025

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

BACK_TO_TOP