10:51 17.10.2020
Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, ով նաև գիտեր հայերեն։ 1827 թ. բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։ Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից, Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։ Մասնագետները նշում են 1828-1837 թթ. Շուշիի հրատարակությունների լեզվի հղկվածության ու մատչելիության մասին։ 19-րդ դարում, ընդհանուր առմամբ, 139 գիրք է տպագրվել Շուշիի 8 տպարանում, ինչը վկայում է Շուշիի մշակութային, հոգևոր կյանքի բարձր մակարդակի մասին: Այս գրքերն այսօր գտնվում են աշխարհի տարբեր երկրների գրադարաններում ու գրացանկերում: Սա ևս մեկ անուրանալի փաստ է, որ Շուշին և Արցախն, ընդհանրապես, տարբեր երկրների կողմից ընդունվել և մշակութային առումով ճանաչվել է որպես հայ ժողովրդի, հայ մշակույթի, հայ ինքնության կարևորագույն կենտրոն: Շուշիի տպարաններում տպագրվել են նաև պարբերականներ։ Մինչև 1920 թ. Շուշիում լույս է տեսել 22 անուն լրագիր ու հանդես, որից 2 անունը՝ ռուսերեն «Шушинский листок» ( 1911 թ.), «Шушинская жизнь» (1913-1914 թթ.)։ Շուշիի մամուլի առաջին անունը 1874 թ. «Հայկական աշխարհ» հանդեսն է։ Հետագայում տպագրվել են «Քնար խոսնակ» (1881 թ.), «Գործ» (1882-1984 թթ.), «Ծիածան» (1886 թ.), «Աշակերտական թերթ» (1896-1897 թթ.), «Ազգագրական հանդես» (1896-1916 թթ.), «Կռունկ» (1898-1900 թթ.) «Ղարաբաղ» (1911-1912 թթ.), «Աշակերտ» (1913 թ.), «Միություն», «Միրաժ» (երկուսն էլ՝ 1913-1917 թթ.), «Ղարաբաղի ձայն» (1915 թ.), «Փայլակ», «Պայքար» (երկուսն էլ՝ 1915 – 1917 թթ.), «Նեցուկ», «Սրինգ», «Եռանդ» (երեքն էլ՝ 1917 թ.), «Ապառաժ» (1917 – 1919 թթ.), «Արցախ» (1919 թ.), «Գյուղացիական կոմունա» (1920 թ.) պարբերականները։
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...