Ամեն ինչ Արցախի ու առաջնագծի համար.Գյումրիում կամավորական աշխատանքները շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

Ամեն ինչ Արցախի ու առաջնագծի համար.Գյումրիում կամավորական աշխատանքները շարունակվում են

18:05 17.10.2020

 

Գյումրիի Հայորդաց տան դիմաց հերթական բեռնատարն է կայանել: Րոպեների ընթացքում մեքենան  բեռնվում է սնունդով, հագուստով ու դեղորայքով: Այստեղից ուղիղ առաջնագիծ են շարժվում, այն զորամասեր, որտեղ առաջին անհրաժեշտության պարագաների կարիքը կա: Պատերազմի առաջին օրերից գյումրեցի վարորդները ստանձնել են զինվորի օգնությունը տեղ հասցնելու պարտավորությունը: Արամը Գյումրիից Արցախ ճանապարհի կիլոմետրերի հաշվարկով է ներկայացնում, թե սեպտեմբերի 27-ից մինչ օրս ինչքան ճանապարհ է անցել ու քանի անգամ Արցախ գնացել ու վերադարձել:

«10 անգամ գնացել եմ արդեն : Ամեն անգամ 1000կմ, ստացվում է 10 հազար կմ գնացել եկել եմ: Ամենաթեժ կետերն եմ հասել: Էն է լավը, որ գնում եմ այնտեղ, այնքան դուխ են տալիս մեր տղաները, որ դա ամեն ինչ արժե: Թիկունքում, եթե կա մեկը, ով ընկճված է, թող գա իմ հետ տանեմ առաջնագիծ: Էնքան ոգևորություն տան, որ մնա սահմանին կռվի մեր ազգի համար»,-shantnews-ի հետ զրույցում ասել է գյումրեցի վարորդ Արամ Ստեփանյանը:

Առաջնագծում զինվորների մարտական ոգին չափում է ոչ թե լսելով ու պատմելով, այլ սեփական աչքերով տեսնելով : Առաջնագծից թիկունք ողջույններ, ուժեղ ու համախմբված լինելու ուղերձներ է բերում: Հետն էլ ավելացնում՝ այն, որ ասում են առաջնագծում ավելի բարձր է տրամադրությունը, քան թիկունքում, կատակ չէ:

Վաչագան Սարգսյանը Գյումրիի թիվ 20 դպրոցի զինղեկն է:Երկրապահի անդամ է, մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին 90-ականներին, նաև ապրիլյան պատերազմի օրերին է կռվել: Հիմա էլ, դպրոցը, զորակոչի հետ կապված պարտականությունները ուրիշներին է հանձնել ու առաջնագիծ է գնում: Օգնության հերթական խմբաքանակը նա է Արցախ հասցնելու:

«Այն ինչ մենք անում ենք հերոսություն չէ, սա մեր պարտքն է : Ով ինչով կարողանում է ,օգնում է առաջնագծին : Պանիկան մեր թշնամին է»,-shantnews-ին ասել է ԵԿՄ անդամ, Գյումրիի թիվ 20 դպրոցի զինղեկ Վաչագան Սարգսյանը:

Սահմանի ամրությունը նաև հերոս թիկունքն է: Իսկ թիկունքում հերոսները նրանք են, ովքեր իրենց ուժերի սահմաններում, երբեմն էլ դրանից շատ ավելի մեծ գործեր են ձեռնարկում: Զինվորները առաջնագծից վարորդների հետ իրենց ողջույններն են ուղարկում , չեն մոռանում նաև շնորհակալական խոսքերը : Անծանոթ զինվորների հետ Հայորդաց տունն արդեն նամակագրական կապ է հաստատել:

«Արկղերում դրված նամակներից մեկի պատճառով, իսկ ավելի ճիշտ, շնորհիվ, նամակագրական ու հեռախոսային կապ է հաստատվել զինվորների և նամակն ուղարկողի միջև: Անգամ տղաներից մեկը զանգել էր, ասում էր՝ պատերազմը վերջանա, գալու ենք Գյումրիից հարսնացու տանենք »,-shantnews-ի հետ զրույցում  պատմեց  Գյումրիի Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը :

Հարսնացուի ընտրությունն ու հարսանիքը թողել են պատերազմից հետո, իսկ հիմա զինվորներին օգնելու նախաձեռնությունն են շարունակում  : Անհրաժեշտ պարագաների ցանկում անձրևանոցներն են, քնապարկերը, տաք հագուստն ու հիգիենայի պարագաները, որոնց նվիրատվությունը Գյումրիի մի քանի կետերում է ընդունվում: Նախաձեռնության ներկայացուցիչները  հորդորում են  պատերազմի առաջին օրերի նման ակտիվ լինել ու նպատակային օգնություն ուղարկել առաջնագիծ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

13:11 21.07.2025

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

13:00 21.07.2025

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին […] ...

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:48 21.07.2025

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

12:38 21.07.2025

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

12:31 21.07.2025

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:23 21.07.2025

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

BACK_TO_TOP