22:25 22.10.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և տարածաշրջանային կայունությանը։ Վլադիմիր Պուտինը միևնույն ժամանակ հիշել է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Սումգայիթի ջարդերի մասին։
«Մենք չենք կարող մոռանալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին։ Այս հակամարտությունը չի սկսվել՝ որպես միջպետական հակամարտություն, պայքար տարածքի համար։ Այն սկսվել է էթնիկական առճակատումից։ Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, այնուհետև նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ տեղի ունեցան հայ ժողովրդի նկատմամբ։ Սա մենք պետք է համալիր կերպով հաշվի առնենք։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կորցրել է տարածքի զգալի մասը, չի կարող հավերժ շարունակվել», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև խոսել է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի մասին՝ Լեռնային Ղարաբաղում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում զոհերի թիվը համեմատելով Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվածների թվի հետ։
«Բազմաթիվ տարիների ընթացքում մենք առաջարկել ենք այս ճգնաժամի կարգավորման զանազան տարբերակներ, որպեսզի իրավիճակը կայունացնենք երկարաժամկետ պատմական հեռանկարով։ Ես հիմա մանրամասները չեմ ներկայացնի։ Բայց հավատացեք՝ դա եղել է դժվարին աշխատանք, որպեսզի դիրքորոշումները մոտենան իրար։ Թվում էր, թե մի փոքր էլ, ևս մեկ քայլ, և մենք կգտնենք լուծումը։ Ցավոք, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք հակամարտություն՝ իր վատագույն տարբերակով։ Ողբերգությունն այն է, որ մարդիկ մահանում են։ Երկու կողմից էլ շատ կորուստներ կան։ Իսկ որքան վիրավորներ կան, որքան մարդիկ, որքան երեխաներ են տառապում։ Այդ պատճառով սա մեզ համար յուրահատուկ իրավիճակ է», – շեշտել է Պուտինը։
19:52 23.07.2025
«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:45 23.07.2025
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններՀեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...
19:39 23.07.2025
ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...
19:30 23.07.2025
Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներինՀուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...
19:22 23.07.2025
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասինՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...
19:15 23.07.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...