ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC

ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

15:48 23.10.2020

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին դարձյալ հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել  ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ): Նշենք, որ հարկ վճարողների սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները հրապարակվել են դեռևս հունիսին և տեղադրվել ՊԵԿ պաշտոնական կայքում:

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում  է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ.

1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը),
2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժեշտության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են: Ուստի հարկային մարմնի սպասարկման սրահների աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով` հեռախոսազանգերի միջոցով գումարի վերադարձման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար նորից դիմելու անհրաժեշտություն չկա: ՊԵԿ-ը հավաստիացնում է` գումարները կվերադարձվեն հնարավորինս արագ։

Ստորև ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և դիմումների օրինակելի ձևերը:

1. 2015թ. ապրիլի 2-ի N184-Ն հրամանով սահմանված դիմում
2. 2018թ. ապրիլի  20-ի N278-Ա  հրամանով սահմանված դիմում
3. Սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

19:30 23.07.2025

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

19:22 23.07.2025

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

19:15 23.07.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

19:08 23.07.2025

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

18:59 23.07.2025

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ «Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց […] ...

BACK_TO_TOP