Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահի հետ

19:19 23.10.2020

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կրեցուի հետ։
Դեսպան Մինասյանը զրուցակցին տեղեկացրեց Արցախի և ՀՀ դեմ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։ Տիկին Կրեցուի խնդրանքով դեսպան Մինասյանը ներկայացրեց հակամարտության առանձնահատկությունները, հատկապես Թուրքիայի ներգրավվածության մանրամասները՝ զինված ուժերի, խորհրդատվության և Ադրբեջանին մատակարարվող ռազմատեխնիկայի ներգրավման առումով։
Տեղեկացվեց, որ Թուրքիան վարձկան ահաբեկիչների է բերել տարածաշրջան Մերձավոր Արևելքից, ինչի մասին հայտարարություններ են կատարել Ֆրանսիայի, ՌԴ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ փաստերն արձանագրվել են տասնյակ միջազգային հրապարակումներում։
Դեսպան Մինասյանն անդրադարձավ Արցախում սկսվող մարդասիրական ճգնաժամին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի շարունակ գնդակոծման, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման արդյունքում գրանցվել են մի քանի տասնյակ զոհեր, իսկ փախստականների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Դեսպան Մինասյանի խոսքերով՝ Ադրբեջանի նման քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել Արցախում, ինչը նշանակում է, որ Արցախի անկախության ճանաչման հարցն առաջին հերթին լուծելու է Արցախի բնակչության ապահովման կենսական և հրատապ խնդիրը։
Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահը նշեց, որ Ռումինիան պաշտպանում է ԵՄ դիրքորոշումը։ Սենատորը խոր մտահոգություն հայտնեց խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ, ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման կարևորությունը:

https://www.facebook.com/armenianembassybucharest/posts/645940456067942

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

11:47 21.06.2025

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

Հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...

Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա

11:30 21.06.2025

Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա

Թեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

11:13 21.06.2025

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...

Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge Cup

11:00 21.06.2025

Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge Cup

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

10:47 21.06.2025

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Իրանն իրավունք ունի մշակել միջուկային ծրագիր և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման ծրագրեր ունենալ», – ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին, «ինչպես նախորդ տարիներին, տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն» […] ...

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

10:32 21.06.2025

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական ​​լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...

BACK_TO_TOP