19:17 24.10.2020
Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Վերելք» ներկայացման առաջնախաղը:Դերասան և ռեժիսոր Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ներկայացման պրեմիերան նախատեսված էր հոկտեմբերի 7-ին , բայց պատերազմական իրավիճակով պայմանավորված այն չկայացավ։
«Պատրաստվում էինք,համավարակի սահմանափակումներից ութ ամիս անց բացել մեր 151-րդ թատերաշրջանը,պիտի բացեինք երեք նոր ներկայացումներով,որոնցից մեկն էլ հենց «Վերելքն» էր:Փորձերը շատ լավ ընթանում էր,արդեն տոմսերը ամբողջությամբ վաճառված էին և սկսվեց պատերազմը։Բոլորիս մոտ շոկ էր,որոշեցինք դադարեցնել փորձերը»,-նշում է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
Փորձերը դադարեցնելու ընթացքում տեղի են ունեցել նաև սյուժետային փոփոխություններ,սցենարում տեղ են գտել մերօրյա իրականությունը նկարագրող ու հայ ժողովրդի պատմության ամենակարևոր դրվագները:Ռազմաճակատ մեկնելու պատճառով ներկայացման մեջ ընդգրկված երիտասարդ դերասանական կազմի փոփոխություն ևս կատարվել է :
«Էս ընթացքում շատ խնդիրներ եղան,դերասաններից շատերը տեղում չէին,փոփոխություն եղավ:Երեկ էլ վերջին փորձն էինք անում և դերասաններից մեկին կանչեցին զինկոմիսարիատից,պարտադիր պիտի գնար,բայց շարունակեցինք,նորից փոփոխություն արեցինք և ցանկացանք,որ էս ներկայացումը մենք խաղանք»,-նշում է թատրոնի տնօրենը:
Պատերազմական օրերին ներկայացում խաղալը բարդ հոգեբանական վիճակ է նաև դերասանների համար,բացի դրանից մտավախություն է եղել,որ հանդիսատեսը կարող է թատրոն չգա:Բայց առաջնախաղը կայացել է :Սա ստեղծագործական խմբի անդամները համարում են թիկունքում համախմբվածության ևս մեկ օրինակ:
«Դերասանը,որն ունի ազգական ռազմաճակատում,որից ոչ մի տեղեկություն չունի,շարունակում է գործ անել,աշխատել բեմում,ընդմիջման պահին դուրս է գալիս, հեռախոսով նայում է՝ ինչ կա,ինչ եղավ։Մի կարևոր բան կա,որ չպիտի փակվեն էս թատրոնի դռները,թատրոնի դուռ ասվածը հոգու դռներն են:Մենք պիտի ամուր լինենք և ուժեղ:Քառօրյայի ժամանակ էլ մենք խաղացինք ներկայացում և հիմա էլ պիտի խաղանք պարտադիր,ամեն մեկն իր գործը պիտի անի ու էլ ավելի հզորացնի և կանգնի մեր պետության կողքին»,-ասում է թատրոնի տնօրենը:
«Սկզբում նախարարությունից հրաման եկավ դադարեցնել,որովհետև դժվար էր պատկերացնել,որ այս օրերին կարելի է ներկայացում խաղալ, բայց ինչպես 90-ականներին, շատ դժվար էր ներկայացում խաղալը,երբ ամեն օր ճակատից բերում էին ֆիդայիններին և բերում էին օպերայի հրապարակ ,հրաժեշտ տալիս ,հետո տանում էին Եռաբլուր թաղելու:Մենք որոշեցինք այս պատերազմի օրերին անպայման խաղալ,քանի որ թիկունքը իրավունք չունի խոնարհվելու,կոտրվելու,որովհետև էդ թիկունքը մեր զինվորի թիկունքն է և նա գիտի,նա զգում է:Նկատել եք,ինչքան են ասում,պինդ մնացեք,մենք էստեղ պինդ ենք և ձեզանով ենք պինդ»,- նշում է դերասան Վարդան Պետրոսյանը:
«Ես էս տարի «Վերելքը» չպիտի բերեի,ուրիշ ներկայացում էի պատրաստել,բայց հետո տեսա,որ ժամանակները փոխվեցին,«Վերելքը» պիտի անենք,ամեն ինչ փոխվեց,թիկունքը,ռազմաճակատը և առաջնագիծը պիտի համագործակցեն և ապրեն կանոնակարգված,մեր հաղթանակը դա է,չտրվել էմոցիաներին:Մեր ներկայացումը հիմա երգիծական չէ,մենք տեսնում ենք կոմիտասյան պատկերներ ,տեսնում ենք Արևմտյան Հայաստանի գյուղերը, մարդկանց մեջ սեր ու գորովանք է արթնանում,պատմական մեր անցյալն ենք տեսնում,օջախը,Արևմտյան Հայաստանի ընտանիքը,Կոմիտասի հանճարը ինչպիսին է եղել,ինչ ուժեղ է նրա հոգու և մեր ժողովրդի ուժը,մեր փոքրիկ բազեները,արծիվները,որ էսօր դիմանում են հերոսների պես»,- ներկայացման ընդհանուր բովանդակային գծերն այսպես է ներկայացրել ռեժիսոր և դերասան Վարդան Պետրոսյանը:
«Վերելք»-ը աճեմյանական բեմում կլինի նաև առաջիկա օրերին , որի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...