Աղոթում եմ ձեզ համար․ Մել Գիբսոնն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Աղոթում եմ ձեզ համար․ Մել Գիբսոնն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին

13:42 26.10.2020

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին: Նա ասել է, որ աղոթում է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հարցի խաղաղ լուծման համար:

«Խոր տխրությամբ իմացա վերջին շրջանում Արցախում ու Հայաստանում տիրող իրադարձությունների մասին: Ունեմ շատ հայ ընկերներ, այստեղ Միացյալ Նահանգներում: Նրանք բոլորը ինձ պատմել ձեր ծանր դրության և հարազատներին կորցնելու մասին: Միշտ հարգել եմ հայ ժողովրդին: Նրանք դիմացկուն են ու մեծահոգի: Պատմությունը ցույց է տվել, որ նրանք բախվել են մեծ դժվարությունների հետ և կարողացել են հաղթահարել դրանք: Որպես ազգ, ես գիտեմ, որ դուք գիտեք՝ ով է Աստված և որ նրա կարողություններն անսահման են: Աղոթում եմ ձեզ համար այս դժվարին պահին: Աղոթում եմ, որ Աստված օգնի ձեզ, աղոթում եմ այս հարցի խաղաղ կարգավորման համար, և որ աշխարհի գերտերությունները կմիջամտեն և կտեղեկանան ձեր իրավիճակի մասին և կօգնեն ձեզ հասնել խաղաղության: Ամուր կացեք, ընկերներ: Աստված օրհնի ձեզ»,- ասել է Գիբսոնը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

16:36 25.07.2025

ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Հուլիսի 25-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել եզրաքարին և կողաշրջվել։ Մինչ փրկարարների […] ...

Հաղթանակ և ոչ-ոքի․ հայկական թիմերը ԿԼ-ում

16:23 25.07.2025

Հաղթանակ և ոչ-ոքի․ հայկական թիմերը ԿԼ-ում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթեցլ է հունգարական «Դյորին»։ Եղիշե Մելիքյանի թիմից աչքի են ընկել Մարիուս Նուբիսին ու Դանիլ Կուլիկովը։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։ ...

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչում բանակցողներին

16:11 25.07.2025

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչում բանակցողներին

Գազայում հրադադարի բանակցությունները փակուղի են մտել: ԱՄՆ-ն և Իսրայելը իրենց բանակցային խմբերը դուրս են բերել Կատարից, հաղորդում է Bloomberg-ը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարի իր բանակցողները Կատարից կվերադառնան Իսրայել՝ հետագա խորհրդակցությունների համար: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ Միացյալ Նահանգները նույնն է անում: «Չնայած միջնորդները հսկայական ջանքեր են […] ...

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում

16:00 25.07.2025

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում

Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր. ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, օժանդակել հրշեջ-փրկարարական խմբերի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, կատարելագործել հրշեջ-փրկարարների հմտությունները՝ […] ...

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգելու մասին օրենքները

15:59 25.07.2025

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգելու մասին օրենքները

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև նոյեմբերի 5-ը երկարաձգող օրենքներ, ասվում է Ռադայի կայքում տեղադրված օրինագծի տեքստում։ Հուլիսի կեսերին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց օրենքներ, որոնք ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգեցին 90 օրով։ Գերագույն Ռադայի կայքի հաղորդմամբ ՝ ուրբաթ՝ հուլիսի 25-ին, համապատասխան փաստաթղթերը ստորագրել է Զելենսկին։ ...

Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

15:48 25.07.2025

Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը: Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության ու նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել […] ...

BACK_TO_TOP