14:25 25.06.2018
Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները այսօր կմեկնարկեն A և B խմբերում:
A խմբում արդեն հայտնի են 1/8 եզրափակչի մասնակիցները՝ Ռուսաստանի և Ուրուգվայի հավաքականները խմբում տանելով 2-ական հաղթանակ ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում: Այսօր նրանք իրար մեջ կորոշեն խմբի հաղթողին: Բուքմեյքերները Ուրուգվայ-Ռուսաստան խաղում մի փոքր շատ հավատում են ռուսների հաղթանակին, նրանց հաղթանակը գնահատվում է 2.82 գործակցով, լատինաամերիկացիների հաղթանակը 2.91, ոչ-ոքին՝ 3.1: Խմբի ետնապահների խաղում ֆավորիտը Եգիպտոսի հավաքականն է, նրանց հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 1.88 գործակից, Սաուդյան Արաբիայի հավաքականի հաղթանակը գնահատվում է 4.65 գործակցով, ոչ-ոքին՝ 3.65:
A խմբի հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:
B խմբում 1/8 եզրափակչի ուղեգրի համար պայքարում են երեք թիմեր՝ Իսպանիան, Պորտուգալիան և Իրանը: Իսպանացիներն ու պորտուգալացիները երկու տուրերից հետո ունեն 4-ական միավոր, իրանցիները՝ 3: Վերջին տուրում իսպանացիները կմրցեն խմբի ետնապահ Մարոկկոյի հետ, ովքեր շանսերը կորցրել են խմբից դուրս գալու: Բուքմեյքերները այս զույգի բացահայտ ֆավորիտ են համարում եվրոպացիներին: Իսպանիայի ընտրանու հաղթանակի համար սահմանվել է 1.38 գործակից, մարոկկացիների հաղթանակը գնահատվում է 10 գործակցով, ոչ-ոքին՝ 5: Խմբի մյուս խաղում կմրցեն Պորտուգալիայի և Իրանի հավաքականները: Այս զույգում ավելի բարձր են գնահատվում պորտուգալացիների շանսերը: Պորտուգալացիների հաղթանակը գնահատվում է 1.7 գործակից, ոչ-ոքին՝ 3.8, Իրանի ընտրանու հաղթանակի համար սահմանվել է 5.95 գործակից:
B խմբի հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին:
Նշենք, որ 1/8 եզրափակչում A խմբի հաղթողը կխաղա B խմբում 2-րդ տեղ գրաված հավաքականի հետ, իսկ B խմբի հաղթողը A խմբի 2-րդ թիմի հետ:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...