23:15 01.11.2020
Ամերիկացի սննդաբան Մայա Ֆելլերը և բժիշկ Սամանթա Էլկրիֆը խոսել են նախաճաշերի մասին, որոնք օգնում են հաղթահարելու անհանգստությունը: Փորձագետները հարցազրույց են տվել Huffington Post- ին:
Ըստ Ֆելլերի՝ ավոկադոն առողջ նախաճաշի լավագույն բաղադրիչներից մեկն է: Երբ ժամանակը քիչ է, կարող եք պատրաստել ավոկադոյով բուտերբրոդ՝ քիմիոնով, սև պղպեղով և աղով: Այլ դեպքերում սննդաբանը խորհուրդ է տալիս թխել ավոկադոյի կեսը ձվով:
Ձուն ևս արժեքավոր ուտելիք է: Մասնագետը խորհուրդ է տալիս ուտել դեղնուցներ. դրանք հարուստ են խոլինով և ցինկով, որոնք նվազեցնում են անհանգստությունը: Բացի այդ, նրա խոսքով, մի քանի ձվում պարունակող 12 գրամ սպիտակուցը օգնում է կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը:
Ֆելլերը խորհուրդ է տալիս նախաճաշին ներառել ֆիլտրացված յոգուրտ: Նա բացատրում է. «Աղիքի և գլխուղեղի միջև լիովին ուսումնասիրված կապ չկա: Սակայն սննդամթերքները, որոնք օգտակար են աղիների միկրոֆլորայի համար, կարող են օգնել բարելավել ինչպես մարսողական համակարգի, այնպես էլ ուղեղի աշխատանքը»:
Դոկտոր Սամանթա Էլկրիֆը խորհուրդ է տալիս սաղմոն և այլ յուղոտ ձուկ ուտել: Դրանք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք կարող են նվազեցնել անհանգստության ախտանշանները: «Բացի այդ, սաղմոնը հակաբորբոքային հատկություններ ունի և սպիտակուցի լավ աղբյուր է»,- ասում է նա:
Օգտակար են նաև վիտամին C-ով հարուստ հատապտուղները և վարսակի ալյուրը:
«Շիլայի միջոցով օրը կսկսվի մեծ քանակությամբ այնպիսի միկրոտարրերի չափաբաժնով , ինչպիսիք են կալցիումը, երկաթը, մագնեզիումը, կալիումը և B5-ը»,- ասում է Ֆելլերը:
«Այս բջջանյութով հարուստ կերակուրը կօգնի երկար ժամանակ պահել հագեցածության զգացումը և ամբողջ օրվա ընթացքում արյան մեջ շաքարի մակարդակը կպահպանվի»:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...