17:06 25.06.2018
«Ես բառ չունեմ բնորոշելու, թե ինչ երևույթ է դա, ես չեմ պատկերացնում, թե դրանից վատ բան կարող է լինել: Երևի մեր լեզվաբանները բառ կհնարեն էդ երևույթի մասին, մենք էլ կասենք »,- կարծում է ԵԿՄ Սևանի ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանը՝ խոսելով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ սկանդալային խուզարկության արդյունքների մասին:
Երկրապահ Սամվել Գևորգյանի կարծիքով՝ միության լուծարումը նպատակահարմար չէ:
«ԵԿՄ-ն ստեղծվել է մեր Սպարապետի շնորհիվ, էն տղերքի շնորհիվ, ովքեր էս երկիրը պահել են: Հիմա ասենք մեկ-երկուսը Երկրապահում գող են, օրինակ եմ ասում: Էդ գողերը որտե՞ղ չկան: ՊՆ-ում չկա՞ն: Քանի՞ գող գեներալ կա: Բերեք բանակն էլ ցրենք: Ներքին գործերում չկա՞ն: Բերեք ներքին գործերն էլ լուծարենք, ակումբ սարքենք: Դատախազությունում չկա՞ն, իսկ մեր բժիշկները կաշառակեր չե՞ն, բոլորը սո՞ւրբ են:
Դե, բերեք մեկի պատճառով ցրենք: Իսկ էդ մարդիկ ինչի՞ են լռում, որ ամենամեծ կաշառակերները մեր նախագահներն են: Դե, եթե նախագահները կաշառակեր են, բերեք երկիրը ցրենք»,- առաջարկել է ԵԿՄ Սևանի վարչության նախագահը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...