Նիկոլ Փաշինյանն անցել է օրենսդիր վարչական ռեսուրսի չարաշահմանը. Վարուժան Հոկտանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

Նիկոլ Փաշինյանն անցել է օրենսդիր վարչական ռեսուրսի չարաշահմանը. Վարուժան Հոկտանյան

14:02 25.06.2018

Շրջանառության մեջ է դրված  «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որի դեմ  ելույթներ ունեցան ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամները, սահմանում է. «Բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության՝ իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի, կամ դրանց աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարման ծրագիրը: Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առքուվաճառքի գործարք (դրամայնացում) ներառող ծրագիրը»:

Այս առիթով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Առավոտի  հետ զրույցում ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցել է օրենսդիր վարչական ռեսուրսի չարաշահմանը: Չնայած խորհրդարանում Փաշինյանին սատարող ուժերը միասին մեծամասնություն չեն, այդուհանդերձ, վարչապետն օրենսդրական փոփոխություններով նախապատրաստվում է ընտրություններին: Դրա միջազգային սահմանումն է՝ օրենսդիր վարչական ռեսուրսի չարաշահում, և նրա խոսքերով՝ այստեղ վատ բան չկա, այս պրակտիկան զարգացած երկրներում էլ են կիրառում:

«Կա մի խնդիր, որն օրենքով չի կարգավորվում, կա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ, և կա «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Վարուժան Հոկտանյանն ասաց, որ բոլորն էլ գիտեն՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ու նրա բարեգործությունը միշտ եղել են, և մյուս կողմից՝ կա իր ղեկավարած կուսակցությունը. «Հիշենք Տիգրան Կարապետյանին: Նա էլ բարեգործություն էր անում ու ուներ իր կուսակցությունը: Սա աշխարհում ընդունված երևույթ է՝ մեծահարուստները ունեն հիմնադրամներ, և ենթադրվում է, որ բարեգործությունից օգտվողները հետագայում կքվեարկեն այդ բարեգործի օգտին: Կարևոր է՝ իրավական տեսակետից ընդունելի՞ է, թե՞ ոչ: Պետք չէ կարծել, որ եթե մարդիկ օգտվեցին այդ բարեգործությունից, հետո կմոռանան դրա մասին և ընտրություններին կքվեարկեն այլ քաղաքական ուժի օգտին»,- նշել է Հոկտանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում:

Նա սխալ է համարում քաղաքականությամբ զբաղվող անձին արգելել բարեգործություն անելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

18:14 14.05.2025

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

18:07 14.05.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

17:45 14.05.2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

BACK_TO_TOP