15:07 04.11.2020
Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է պատերազմը, և այն բառի բուն իմաստով արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում ու հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը:
Ի՞նչ փոփոխություններ բերեց պատերազմն այս ոլորտում և ինչպե՞ս է այս իրավիճակին արձագանքում գովազդային շուկան: Այս հարցերի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է «Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանի հետ:
Մինչ գովազդի շուկայի ներկա վիճակը վերլուծելը հարկ է նկատել, որ այս պահին բավականին լուրջ փոփոխության է ենթարկվել մեդիադաշտը, այն հիմնական հարթակը, որտեղ տեղադրվում է գովազդը: Այսօր մեդիա ընկերությունները, անկախ գործունեության տեսակից, կատարում են ահռելի մեծ աշխատանք: Հիմնական մասն աշխատում է 24/7 ռեժիմով, որը անասելի կարևոր է: Այս ծանրաբեռնվածությունը որոշ լրատվամիջոցների համար էականորեն գերազանցում է աշխատանքային հետպատերազմյան շրջանի տեմպին: Լրատվությունն այս պահին, թերևս, ամենապահանջված ապրանքն է: Մյուս կողմից էլ պետք է շեշտել, որ լրատվամիջոցները մի առանձին ճակատով էլ պայքարում են տեղեկատվական պատերազմ կոչվածում:
Այստեղ թշնամու, ամենօրյա ռեժիմով տարածվող, ապատեղեկատվության հերքումն ու ճշմարիտ լրատվության հրապարակումը ոչնչով պակաս կարևոր չի առաջնագծում կատարվողից: Հայրենասիրական ու ինքնանվիրման բոլոր դրսևորումներով հանդերձ այս ճակատին նույնպես, պատկերավոր ասած, թիկունքային ապահովում է պետք: Այնինչ, գովազդային շուկան բավականին զգալի փոփոխությունների ենթարկվեց ռազմական դրության հաստատման պահից մինչ օրս։ Շատ ընկերություններ անմիջապես հայտարարեցին գովազդային ակտիվության դադարի մասին: Իհարկե, եղան նաև սակավաթիվ ընկերություններ, որոնք պահպանեցին գովազդային ակտիվությունը՝ տալով դրան ավելի իրավիճակային լուծումներ։
Հաշվի առնելով այն փաստը, որ մեդիա դաշտի հիմնական ֆինանսավորման աղբյուրը գովազդն է՝ ընկերությունների համար լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջացել: Այս իրավիճակի խորացումը կարող է հանգեցնել ինչպես մատուցվող տեղեկատվության ինտենսիվության փոփոխման, այնպես էլ անձնակազմի աշխատավարձերի վճարման անկարողության։ Հետևաբար՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով պետք է օր առաջ քայլ առ քայլ վերադառնալ գովազդային պատվերների գոնե թե նախկին տեմպերին:
Իսկ ի՞նչ այլ հետևանքներ կարող է ունենալ գովազդային շուկայի նմանատիպ ճգնաժամը:
Այս իրավիճակն անխուսափելիորեն թողնում է իր հետքը երկրի ընդհանուր տնտեսության վրա։ Խոսքը պարզագույն մեխանիզմի մասին է․ ընկերությունները պետք է գովազդվեն, որպեսզի կարողանան ապահովել իրենց բնականոն գործունեությունը և, հետևաբար, ընդհանուր տնտեսության շրջանառությունը։ Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն բոլորս պետք է հասկանանք, որ նման գործելաոճը չի կարող մեզ ապահովել այն ամուր թիկունքը, որն ավելի քան երբևէ անհրաժեշտ է տվյալ իրավիճակում։
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խիստ կարևոր է, որ հայաստանյան ընկերությունները վերսկսեն իրենց գովազդային ակտիվությունը։ Այս գործընթացի մեկնարկը պետք է տրվի ոլորտի առաջատարների կողմից, քանի որ նրանք են թելադրում շուկայում գործող մեխանիզմները և աշխատանքային սկզբունքները, շղթայական ռեակցիան պետք է լինի շարունակական նաև այլ ընկերությունների համար։
Ճգնաժամային իրավիճակում գովազդային ակտիվությունը պետք է արտացոլի համընդհանուր արժեքները, կազմակերպության սոցիալական պատասխանատվությունը և այն հաղթանակի գաղափարը, որին բոլորս ձգտում ենք։
Մենք բոլորս մեր կառույցների շրջանակներում ջանում ենք շահույթի որոշակի չափաբաժին փոխանցել Համահայկական հիմնադրամին, որն այսօր ունի խիստ կարևոր առաքելություն, սակայն եթե բիզնեսը գնալով անկում ապրի և շահույթները կրճատվեն, բնականաբար, արդեն ֆիզիկապես առկա չեն լինի այդ միջոցները։
23:59 16.05.2024
Լևանդովսկին չի ստանա 2020 թ. «Ոսկե գնդակը»22:59 16.05.2024
Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ22:09 16.05.2024
Կիևը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող լուրջ իրավիճակի մասին21:50 16.05.2024
Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել21:38 16.05.2024
Մայիսի 17-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի21:19 16.05.2024
Սևիկյանը չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր20:56 16.05.2024
Նարեկ Գրիգորյանը կրկին աչքի է ընկել «Ֆարուլի» կազմում20:36 16.05.2024
Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա20:12 16.05.2024
Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը20:07 16.05.2024
ՀՀ-ում ծննդօգնությունն իրականացվում է պետական պատվերով` անվճար․ ԱՆ19:34 16.05.2024
Ռոնալդուն կարող է նոր պայմանագիր կնքել «Ալ Նասրի» հետ19:12 16.05.2024
«Ինտեր Մայամիի» մարզիչը խոսել է Մեսսիի վնասվածքի մասին18:42 16.05.2024
Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է18:37 16.05.2024
Ֆրանսիան բացարձակ ֆավորիտ է. Բուֆոն18:12 16.05.2024
Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին18:06 16.05.2024
Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները17:39 16.05.2024
Հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել բելառուսական թիմի կազմում17:00 16.05.2024
Հայ աթլետները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար16:33 16.05.2024
Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին16:25 16.05.2024
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին15:48 16.05.2024
Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի15:28 16.05.2024
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ15:22 16.05.2024
Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել15:05 16.05.2024
Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսին23:26 16.05.2024
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը: Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես […] ...
22:42 16.05.2024
Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգումԻ պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...
22:05 16.05.2024
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացիցՄայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։ ...
21:57 16.05.2024
Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետՊաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է ուրբանիզմի, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ ...
19:50 16.05.2024
Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՄայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ […] ...
19:06 16.05.2024
Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլինՄայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին։ Զորատեսակների հրամանատարները, ծառայությունների պետերը և զորավարժության պատասխանատուները ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են իրականացված մի շարք գործողությունների մասին, ներկայացրել են խաղարկվող սցենարները, ընդգծել զորատեսակների ներդաշնակման ու առաջադրանքների կատարման արդյունավետությունը: Զորավարժության շրջանակում առանձնացվել են հարձակվող ու […] ...