Թուրքիան ընկալվում է որպես «վտանգավոր գործընկեր». գերմանական SWP վերլուծական կենտրոնի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

Թուրքիան ընկալվում է որպես «վտանգավոր գործընկեր». գերմանական SWP վերլուծական կենտրոնի անդրադարձը

16:02 07.11.2020

Գերմանիայի գլխավոր վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է զեկույց, որում, վերլուծելով Թուրքիայի տարածաշրջանային ներկայիս քաղաքականությունը, նրան համարում է Եվրոպայի համար «վտանգավոր գործընկեր»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով Deutsche Welle կայքի թուրքական բաժնին, միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտը հրապարակած զեկույցում նշել է, որ Թուրքիան գնալով «մեկուսանում է Արևմուտքից» և արդեն Եվրոպայում ընկալվում է որպես «վտանգավոր գործընկեր»։

SWP վերլուծական կենտրոնին կից գործող Թուրքիայի կիրառական հետազոտությունների կենտրոնի (CATS) վերլուծաբան դոկտոր Դարիա Իսաչենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության և նրա կողմից իրականացվող քաղաքականության, ինչպես նաև Անկարա-Մոսկվա հարաբերություններում ուշադրության արժանի մի շարք կարևոր կետեր է վերլուծել։ Իսաչենկոն, հիշեցնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին թե ռազմաճակատում, թե բանակցությունների սեղանին օգնություն տրամադրելու և այդպիսով հակամարտության մեջ ներգրավված լինելու  փաստի մասին, նշել է, որ Թուրքիան իր որդեգրած քաղաքականությամբ նպատակ ունի տեղ ապահովել Լեռնային Ղարաբաղի համար բանակցային սեղանին:

«Թուրքիան,  բանակցային գործընթացում տեղ ապահովելով, փորձում է ամրապնդել իր դերը տարածաշրջանում, և բանակցությունների սեղանին չի ցանկանում տեսնել Արևմտյան երկրներին»,-նշում է վերլուծաբանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Էրդողանը անընդհատ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորմանը ուղղված քայլերը, և պահանջում խնդրի լուծման համար այլ  ֆորմատի ձևավորում, որի մեջ անպայմանորեն ներգրավված կլինի նաև Թուրքիան։

CATS-ի մեկ այլ վերլուծաբանի կարծիքով՝ Թուրքիան Սիրիայի Իդլիբի օրինակով Հարավային Կովկասում ևս ցանկանում է բանակցությունների սեղան նստել անմիջապես Ռուսաստանի հետ, այդպիսով ձևավորել բանակցային նոր ֆորմատ, որի մեջ տեղ չեն ունենա Արևմտյան երկրները։

Անդրադառնալով այն հարցին, թե Թուրքիայի կողմից իրականցվող այս քայլերը ինչպես կարող են ընդունվել Ռուսաստանի կողմից, Իսաչենկոն նշել է, որ Ռուսաստանի համար դրանք «անընդունելի» են, սակայն միևնույն ժամանակ նա չի ցանկանում վատացնել իր հարաբերությունները ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի և ոչ էլ Թուրքիայի հետ։ Ռուսաստանի համար տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումը կարող է հանգեցնել մեծ վտանգների իր անվտանգության համար։ Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ մուսուլմանական ահաբեկչական մի շարք կազմակերպությունների վարձկաններ ու ահաբեկիչներ տեղափոխվել են ղարաբաղյան հակամարտության գոտի, և կա վտանգ, որ նրանք կարող են ներթափանցել Ռուսաստանի տարածք։

Սակայն ամենակարևոր անդրադարձը վերլուծաբանը կատարել է Արևմտյան երկրներից Թուրքիայի գնալով մեկուսացման վերաբերյալ։ Նա նշել է, որ Թուրքիան ձգտում է խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, և տարածաշրջանային խնդիրներից հնարավորինս հեռու պահել Արևմտյան երկրները, իսկ Ռուսաստանը, կանգնելով Ամերիկան տարածաշրջանից դուրս մղելու կամ Թուրքիայի դերը մեծացնելու երկընտրանքի առջև, ստիպված է ընտրել երկրորդը, այդպիսով «աչք փակելով» Թուրքիայի վարած քաղաքականության վրա։ Հեղինակը ավարտում է իր վերլուծությունը, ասելով, որ այս ամենը Թուրքիայի նոր օսմանականության քաղաքականության մի մասն է, և այդ երկիրը գնալով հեռանում է Արևմուտքից՝ դառնալով անվստահելի և վտանգավոր գործընկեր Եվրոպայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP