Վրաստանի ԿԸՀ-ի ավագ մասնագետը թողել է պաշտոնը «մասսայական կեղծիքների» պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

Վրաստանի ԿԸՀ-ի ավագ մասնագետը թողել է պաշտոնը «մասսայական կեղծիքների» պատճառով

20:58 08.11.2020

Վրաստանի ԿԸՀ-ի ընտրական հանձնաժողովների հետ կապերի դեպարտամենտի ավագ մասնագետ Վանո Բուրդուլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ազատման դիմումի նկարն ու գրել` «Մնաս բարով, ԿԸՀ…»: Նա իր դիմումն արդեն ուղարկել է ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիային: Այդ մասին հաղորդել է «Ալիք Մեդիան»:

 

«Ազատման դիմում եմ գրել ու կարծում եմ, որ չպետք է աշխատեմ մի քանի պատճառներով. գլխավորն, իհարկե, խորհրդարանական ընտրություններն են, որ անցան մասսայական կեղծիքներով: Կարծում եմ, որ այլևս չեմ կարող լինել  ընտրական վարչակազմում».- ընդդիմադիր «Մթավարի» ալիքին ասել է Բուրդուլին:

Ի դեպ, կեղծիքների մասին բարձրաձայնելու կոչ էր արել Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն հաղորդել էր ընտրւոթյունների ավարտից 8 ժան հետո: Ըստ նախնական տվյալների՝ իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48,23%-ն ու պառլամենտում մեծամասնություն է կազմում:

Ընտրությունների ընթացքին և քվեների հաշվարկին հետևած որոշ ՀԿ-ներ հայտնում են վերջին 8 տարիների համար աննախադեպ ընտրախախտումների մասին ու պահանջում են վերահաշվարկ գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների`վերահաշվարկը կարող է մոտ 8%-ով փոխել ընտրությունների ելքը` ոչ հօգուտ  «Վրացական երազանքի»։

Ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան բրիֆինգի ժամանակ հաստատել է, որ խախտումներ եղել են, բայց սխալները եղել են պայմանավորված «մեխանիկական, տեխնիկական կամ մարդկային գործոնով»:

Վրաստանում բողոքի ակցիաները չեն դադարում: Մեծ քաղաքներում՝ շրջանային ընտրական հանձնաժողովների մոտ, որտեղ ուսումնասիրվում են բողոքները, մարդիկ են հավաքվում, պահանջում նոր ընտրություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP