11:55 18.11.2020
«Մեր տարածաշրջանին և աշխարհին անհրաժեշտ է խաղաղ, կայուն և ժողովրդավարական Կովկաս», – այս հայտարարությունն արել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ:
Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ պաշտոնական շրջագայության շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի ժամանումը երկիր ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի, Կովկասի և Սև ծովի կարևորությունը Միացյալ Նահանգների համար:
«Այս կարևորությունն աճել է տարածաշրջանում նոր իրավիճակի ֆոնին: Խաղաղությունն այլընտրանք չունի, և տարածաշրջանի տնտեսական և քաղաքական զարգացումը բխում է մեր ընդհանուր շահերից: Վրաստանը տարածաշրջանում կրկին արժանի գործընկեր է և հուսալի հենարան ԱՄՆ-ի համար՝ այս շահը պաշտպանելու համար», – ընդգծել է Սալոմե Զուրաբիշվիլին, փոխանցում է 1tv.ge-ն։
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին՝ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը կայուն աջակցելու համար և նշել, որ խաղաղ դեօկուպացիայի հասնելն այլընտրանք չունի: Սա պահանջում է արդյունավետ բանակցություններ, ժնևյան ձևաչափի ամրապնդում և բոլոր հնարավոր այլ ձևաչափերի կիրառում:
Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև երեք տասնամյակ շարունակվող բարեկամությունը երբեք կասկածի տակ չի դրվել, քանի որ այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա – ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և, ամենակարևորը, ազատություն:
Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ նախագահը հույս է հայտնել, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցությունը կտեղափոխվի նոր մակարդակ և բանակցություններ կսկսեն ազատ առևտրի վերաբերյալ:
«Մեր հարաբերությունները կամրապնդվեն ռազմավարական գործընկերության խորացմամբ, Սևծովյան անվտանգության հարցերի շուրջ համագործակցությամբ և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանին ԱՄՆ-ի աջակցությամբ: Սրանք հարցեր են, որոնք մեծ աջակցություն են վայելում վրացական և ամերիկյան հասարակություններում և քաղաքական սպեկտրում», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
16:00 18.06.2025
Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄԸնդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819 խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ […] ...
15:49 18.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...
15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
15:08 18.06.2025
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվիԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...