14:04 19.11.2020
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ երկրի 17 մեծամասնական շրջանում շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, կանցկացվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
30 մեծամասնական շրջաններից 13-ում հենց առաջին փուլում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները, այդ թվում՝ Ախալքալաք-Նինոծմինդայի շրջանում առաջադրված թեկնածու Սամվել Մանուկյանը:
Մեծամասնական շրջանների երկրորդ փուլ են անցել հիմնականում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և «Միավորված ընդդիմություն» դաշինքի թեկնածուները, բացառությամբ մեկ շրջանի, որտեղ իշխող կուսակցության թեկնածուի հետ պետք է պայքարի անկախ թեկնածու:
Երկրորդ փուլ դուրս եկած բոլոր ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները պաշտոնապես հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, քանի որ դրանց առաջին փուլը լրիվությամբ կեղծվել է: Հետևաբար, ընտրություններին կմասնակցի միայն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ըստ Վրաստանի ԿԸՀ-ի վերջնական տվյալների՝ ստացել է ընտրողների ձայների ավելի քան 48 տոկոսը, ինչի արդյունքում կկարողանա 3-րդ անգամ երկրի կառավարումը վերցնել իր ձեռքը՝ ձևավորելով կառավարություն և խորհրդարանական մեծամասնություն:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ընտրական շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները և պահանջում են անցկացնել նոր ընտրություններ: Ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նաև, որ հրաժարվում են մանդատներից և խորհրդարան չեն մտնելու:
15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...
15:08 18.06.2025
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվիԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...
14:53 18.06.2025
Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներումACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...
14:36 18.06.2025
Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել էՀունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
14:27 18.06.2025
Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...