17:17 30.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որպեսզի մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն:
«Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է հատկապես իրավապահ համակարգին և իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք և կիսենք գնահատականները, թե ինչքանո՞վ են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում և ինչպիսի՞ն է մեր գնահատականը, այդ թվում՝ փոխգործակցության և օրինականության ապահովման տեսակետից:
Ցանկանում եմ մի կոնկրետ օրինակի շուրջ խոսել: Գիտեք, որ սույն թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններ և, ըստ էության, նաև հարձակում Ազգային ժողովի նախագահի դեմ: Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը ներկայացրել են նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրավական գործընթացների ընթացքը, կատարված ուսումնասիրությունների ու քննչական գործողությունների արդյունքները:
Այս համատեքստում, տեղի է ունեցել առարկայական քննարկում հարուցված քրեական գործերի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման, դատական համակարգի գործունեության շուրջ: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը պետք է առավելագույնը միտված լինի այդ խնդրի լուծմանը: Այս առումով, վարչապետը կարևորել է իրավապահ համակարգի մարմինների արդյունավետ ու սերտ համագործակցության ապահովումը:
23:01 05.08.2025
Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի՞․ մանրամասներ Սպիտակ տանը սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասինՆոր մանրամասներ են հայտնի դառնում Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: Հիշեցնենք՝ ըստ առայժմ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատեսանյակում ուրբաթ օրը սպասում է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին: Ի՞նչ մանրամասների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղվարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը չի հերքել և, ըստ էության, […] ...
22:47 05.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարումՀունաստանի Կավալա քաղաքում ավարտվեց «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում: Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը […] ...
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...