ՀՀ շրջակա միջավայրի նախարարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

18:55 30.11.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Բեդրիխ Կոպեցկիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ռ. Գրիգորյանը։
Նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտներում, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկած բարեփոխումները, որոնք ժամանակավոր առկախվել էին երկրում պատերազմական դրությամբ պայմանավորված։
Պարոն Բեդրիխ Կոպեցկին վստահեցրել է, որ իրենք լավ գիտեն հայկական կողմի առաջնահերթությունները, ինչպես նաև լավ գիտեն, որ Հայաստանում բնությունն ազգային ինքնության կարևորագույն մաս է կազմում։
Կողմերը փոխադարձ ընդգծել են, որ երկու երկրների միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման բավականին լավ պրակտիկա։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է  կատարվել Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ գործիքին։ Հայաստանում Թվինինգ ծրագրերի պայմանագիր կնքող մարմինը Եվրոպական միության պատվիրակությունն է։
Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնելու է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է հզորացնել շրջակա միջավայրի նախարարության կարողությունները կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (СЕРА) և դրա ճանապարհային քարտեզի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Ծրագրի բյուջեն կազմում է 1 մլն եվրո։
Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության «Դիլիջան» ազգային պարկի և Չեխիայի Հանրապետության «Կրկոնոշե» ազգային պարկի միջև համագործակցության հուշագիրը, ինչպես նաև Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ համագործակցության հուշագիրը և գործողությունների ծրագիրը երկու գործակալությունների միջև։
Հանդիպման ընթացքում մատնանշվել է մի շատ կարևոր համագործակցության հանգամանք ևս։ Հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության Անտառների կառավարման ինստիտուտի հարուստ պրակտիկ փորձը անտառների կառավարման ոլորտում, հայկական կողմն առաջարկել է հետագայում մտածել այս բնագավառում ևս որևէ ձևաչափով համագործակցության, չեխական կողմի փորձի ներդրման և գործընթացում հայկական կողմի մասնագետների ներգրավման հնարավորության վերաբերյալ։
Հանդիպման ավարտին նախարարն իր գոհունակությունն է  հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի որակի վերաբերյալ և շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ ստորագրված հուշագրերից բխող պարտականությունների լիարժեք իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին, ինչը հիանալի հիմք կհանդիսանա երկու հանրապետությունների միջև դիվանագիտական, հումանիտար և քաղաքական սերտ համագործակցություն կառուցելու։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի՞․ մանրամասներ Սպիտակ տանը սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին

23:01 05.08.2025

Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի՞․ մանրամասներ Սպիտակ տանը սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին

Նոր մանրամասներ են հայտնի դառնում Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: Հիշեցնենք՝ ըստ առայժմ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատեսանյակում ուրբաթ օրը սպասում է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին: Ի՞նչ մանրամասների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղվարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը չի հերքել և, ըստ էության, […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարում

22:47 05.08.2025

Հայ շախմատիստների արդյունքները «34th International Chess Open Tournament of Kavala 2025» միջազգային մրցաշարում

Հունաստանի Կավալա քաղաքում ավարտվեց «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում: Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը […] ...

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

22:32 05.08.2025

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP