11:03 01.12.2020
Դեկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն` առողջացած, 2193-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512617 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2490 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք: Ունենք 1923 առողջացած և մահվան 29 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է:
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
16:38 01.07.2025
Այգեշատի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում, իսկ տանը՝ թմրանյութ պահումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 36-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է կանեփի չորացած մանրացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 28-ին կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 10 բույս, իսկ տանը՝ ընդհանուր 18 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով փաթեթներ: 36-ամյա […] ...
16:33 01.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […] ...
16:25 01.07.2025
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […] ...
16:20 01.07.2025
Վայք քաղաքում 19-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԱյսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […] ...